Էդմոն Մարուքյանի հատուկ հանձնարարությունը
«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ, հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը երեկ 168.am-ի «Պրեսսինգ» հաղորդաշարի ընթացքում ասել է, որ «որպես իրավաբան ասեմ՝ նոյեմբերի 9-ին ստորագրած փաստաթուղթը կապիտուլյացիայի փաստաթուղթ չէ։ Նա նաև նշել է, որ Նիկոլ Փաշինյանի ԱԺ վերջին ելույթում հանցակազմ չկար։
Էդմոն Մարուքյանի այս հայտարարությունից հետո օգտատերերն անմիջապես հիշեցրել են Մարուքյանի՝ 44-օրյա պատերազմից հետո արված հայտարարությունը՝ «կապիտուլյացիա ստորագրած առաջնորդն այլևս չի կարող որևէ կերպ փորձել հասնել Արցախի ճանաչմանը», այն կարծիքն արտահայտել, որ Փաշինյանի կողմից հատուկ հանձնարարություններով դեսպան է նշանակվելով հատուկ առաքելությամբ՝ ստանձնել հենց Փաշինյանի փաստաբանի դերը։
«նիկոլականները Էդմոնին թուղթ ու գիր են արել… Ես կասկածում են էն բախտագուշակ տիկին Լյուսյայի վրա…»,- գրել է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։
«Քաղաքաիական գիտակացություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը գրել է.
«Հիշեք սրանց բոլորին դեմքով և ասածներով… Սրա նմանները պետք ա իրանց ողջ կյանքի ընթացքում նվազագույնը գլուխները կախ ման գան, սրանց սերունդները պետք ա հրաժարվեն սրանց հետ կենսաբանական կապ ունենալուց: Ու էդ օրերը հաստատ սարերի ետևում չեն, էդ օրերը մենք բերելու ենք շատ շուտով»։
ԱԺ նախկին պատգամավոր Գևորգ Պետրսյանը նույնպես հիշեցրել է Մարուքյանի 2020 թ. հայտարարությունն ու գրել․
«Բա հետո…
Վերջը սենց ու՞ր ենք հասնելու…
Էսքան երկդիմի՞…»։
Իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը գրում է.
«Սաթիկ Սեյրանյանն, ինչ խոսք, կառավարության որոշմամբ հաստատված ախտաբանաանատոմիական հերձումների անկացման կարգը լավ է սերտել, բայց երբեմնի «ընդդիմադիրը» նիկոլի փաստաբանությունը ստանձնելուց առաջ լավ կլիներ ոչ միայն Աֆոբազոլ, այլև Կորտեքսին խմեր»։
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն էլ գրել է.
«Սաթիկ Սեյրանյան, շնորհակալ եմ մի կողմից՝ բարձր տրամադրություն ապահովելու, մյուս կողմից՝ մարդկանց իրական դեմքը ռենտգենով քո տաղավարում ցույց տալու համար։
Ինչ խոսք, կլասիկ հերձում էր»։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին