Էլիբեգովա. Ադրբեջանական քարոզչության համար թիվ մեկ հարթակն այսօր ՔՊ-ական պատգամավորներն են
«Ադրբեջանական քարոզչության համար թիվ մեկ հարթակն այսօր, ցավոք սրտի, դարձել է Հայաստանի իշխանությունը՝ մասնավորապես իշխանական պատգամավորները»,- Ազատության հրապարակում երիտասարդների մասնակցությամբ «Ուղեղների լվացում. Ինչպես դիմակայել» խորագրով քննարկամանն ասաց ադրբեջանագետ, տեղեկատվական անվտանգության փորձագետ Անժելա Էլիբեգովան։
Ադրբեջանական մամուլի հրապարակումներին քաջատեղյակ փորձագետը փաստում է, որ ադրբեջանական պետական քարոզչությունը՝ այդ երկրի նախագահ Ալիևի, արտաքին գործերի, պաշտպանության նախարարությունների մակարդակով հնչեցված թեզերն օրեր անց հնչում են Հայաստանում պաշտոնական այրերի մակարդակով։
«Սրա վառ օրինակներից մեկն էլ խորհրդային քարտեզների մասին հայտարարություններն են, ամիսներ շարունակ մեզ համոզում են, որ այդ քարտեզներով Սյունիքում Գորիս-Կապան ճանապարհն ադրբեջանական տարածք է։ Մարդիկ տարիներ շարունակ ապրում էին իրենց տներում որպես Հայաստանի տարածք, իսկ այս իշխանությունը համոզում է, որ դա Ադրբեջանինն է»,-ասաց Էլիբեգոան։
Քննարկման մյուս բանախոս, տեղեկատվական անվտանգության փորձագետ Կարեն Վրթանեսյանը կեղծ է որակում «հանձնենք, որ պատերազմ չլինի», «հանձնենք, որ լավ ապրենք» քարոզչական թեզերը։
«Նախ բավականին շատ տարածքներ հանձնվեցին, բայց մենք լավ չենք ապրում։ Ավելի ապահով չենք ապրում։ Իրավիճակը շատ ավելի վատ է, թշնամին մոտեցել է խիտ բնակեցված բնակավայրերին։ Այն թեման, որ նավթամուղը անցնելու էր Հայաստանով, սխալ էր, աշխարհագրական ու ֆինանսական առումով ամենամատչելի տարբերակը Վրաստանի տարածքով անցնելն էր։ Թուրքիան ու Ադրբեջանը երբեք չեն թողնի կենսական նշանակության նավթամուղն անցնի Հայաստանի տարածքով։ Սա ավելի կարճ ձևակերպում ունի՝ տարածք խախաղության խոստման դիմաց»,-ասաց Վրթանեսյանը։
Հարակից հրապարակումներ`
- Կարեն Վրթանեսյան. Մենք պարտվել ենք 2018-ի ապրիլից շատ ավելի վաղ, առաջին հերթին ասելիքի դաշտում
- Ինչպես չընկնել ապատեղեկատվության ծուղակը. Պարզ կանոններ Անժելա Էլիբեգովայից
- Ի՞նչ է սպասվում այսօր Ազատության հրապարակում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան