Հրապարակվել է Էլիզաբեթ II-ի մանկության հազվագյուտ լուսանկարը, որում նա 2 տարեկան է
Ապրիլի 21-ին՝ Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ի ծննդյան 96-րդ տարեդարձին, սոցիալական ցանցերում հայտնվել է թագուհու հազվագյուտ արխիվային լուսանկարը։ «Գազետա ռու»-ի փոխնցմամբ՝ նկարը հրապարակվել է թագավորական ընտանիքի պաշտոնական էջում։
Լուսանկարն արվել է, երբ Եղիսաբեթ II-ը 2 տարեկան էր։ Նկարն ուղեկցվում են Նորին Մեծությանն ուղղված շնորհավորանքներով և պատմություն այն մասին, թե ինչպես է նա դարձել Մեծ Բրիտանիայի թագուհի։
«Ոչ ոք չէր սպասում, որ արքայադուստր Էլիզաբեթը՝ Յորքի դուքսի և դքսուհու ավագ դուստրը, կդառնա թագուհի։ Նրա կյանքը փոխվեց 1936 թվականին, երբ նրա հորեղբայրը՝ թագավոր Էդվարդ VIII-ը հրաժարվեց գահից, նրա հայրը՝ Ջորջ VI-ը, դարձավ թագավոր, իսկ երիտասարդ արքայադուստրը դարձավ ենթադրյալ ժառանգորդը: 1952 թվականին իր հոր մահից հետո արքայադուստր Եղիսաբեթը 25 տարեկանում դարձավ թագուհի, իսկ այս տարի, առաջին անգամ բրիտանական պատմության մեջ, նա նշում է գահակալության 70-ամյակը»,- նշված է պաշտոնական հաղորդագրությունում։