
Հնդկաստանը հրաժարվել է ընդունել Ուկրաինայի համար օգնություն տեղափոխող ճապոնական ինքնաթիռը
Հնդկաստանը հրաժարվել է ընդունել Ճապոնիայի ինքնապաշտպանության ուժերի ինքնաթիռը, որը օգնություն էր տեղափոխում Ուկրաինա, գրում է «Ռիա Նովովստի»-ին՝ հղում անելով Kyodo գործակալությանը։
Ըստ աղբյուրի՝ ապրիլի վերջին ինքնաթիռը ՄԱԿ-ի փախստականների հարցերով հանձնաժողովի միջոցով պետք է մարդասիրական օգնության բեռ տաներ Ուկրաինայի հարևան երկրներ՝ Լեհաստան և Ռումինիա։ Դրա համար որպես տարանցիկ անցակետեր օգտագործվում են Հնդկաստանը և Արաբական Միացյալ Էմիրությունները։
Դելիի հետ հարցը կարգավորվել է աշխատանքային մակարդակով, սակայն ապրիլի 20-ին մերժում է ստացվել։ Հնդկաստանի իշխանությունները որպես պատճառ նշել են անբավարար համակարգումը։ Հարցի վերաբերյալ վերջնական որոշումը կկայացվի ուրբաթ օրը։
Մարտին Տոկիոն Կիևին որպես օգնություն փոխանցել է զրահաբաճկոններ, սաղավարտներ, տաք հագուստ, վրաններ, տեսախցիկներ, հիգիենայի միջոցներ, գեներատորներ: Երեքշաբթի Ճապոնիայի պաշտպանության նախարարը հայտնել է, որ մտադիր են Ուկրաինա որպես մարդասիրական օգնություն ուղարկել անօդաչու թռչող սարքեր, դիմակներ և քիմիական պաշտպանության համար նախատեսված հագուստ։