Ղազարյան. Հացադուլի դիմած երիտասարդների հարևանությամբ իշխանությունները որոշել են մշտական հերթապահություն կազմակերպել ոստիկանության մեքենայով
Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան, ՍԴ աշխատկազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը գրում է.
«Ազատության հրապարակում չորրորդ օրը պայքարի ծայրահեղ քայլի` հացադուլի դիմած պատերազմի մասնակից երիտասարդների հարևանությամբ իշխանությունները որոշել են մշտական հերթապահություն կազմակերպել ոչ թե շտապօգնության, այլ ոստիկանության մեքենայով, ոչ թե բժիշկներով, այլ` ոստիկաններով։
Հիշում եմ, երբ ահաբեկիչներին ազատ արձակելու պահանջով բանդայի պարագլուխներից մեկը հացադուլ էր հայտարարել, աշխարհիկ և հոգևոր առաջնորդներից էլ մարդ չմնաց նրան այցելելու համար, իսկ հայրենիքի պաշտպանության համար պատերազմի մասնակից ուսանողները, ովքեր շարունակում են իրենց մեծագույն հարստությունը` Հայաստանի Հանրապետությունը պաշտպանելու պայքարը դեռ սպասում են մարդկանց զորակցությանը»։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները