«Յանդեքսը» հայտնել է Ռուսաստանում և արտասահմանում ներդրումների դադարեցման մասին
«Yandex»-ը դադարեցրել է ընկերության բազմաթիվ ծրագրված ներդրումները երկրի ներսում և արտերկրում՝ Ուկրաինայի իրավիճակի պատճառով պատժամիջոցների ֆոնին, ինչպես նաև հետ է կանչել 2022 թվականի իր կանխատեսումը։ Այս մասին հաղորդվում է ընկերության պաշտոնական հաղորդագրությունում, գրում է ՏԱՍՍ-ը։
«Մենք կրճատել կամ կասեցրել ենք մեր բիզնեսում պլանավորված ներդրումներից շատերը՝ ինչպես ներքին, այնպես էլ միջազգային մակարդակում: Ռուսաստանում պատժամիջոցների, ռուբլու արժեզրկման կամ սպառողների բացասական տրամադրությունների հետևանքով ցանկացած երկարատև տնտեսական անկում կարող է էական բացասական ազդեցություն ունենալ մեր ֆինանսական վիճակի և արդյունքների գործունեության վրա։ 2022 թվականի մեր նախորդ կանխատեսմանն այլևս պետք չպետք է ապավինենք, և մենք այս փուլում չենք կարող որևէ կանխատեսելի մեկնաբանություն տալ»,- ասված է հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ Yandex-ը 2022 թվականի համար կանխատեսել էր 490-500 միլիարդ ռուբլու չափով եկամուտ։
Հայտարարության մեջ նաև ասվում է, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցները կարող են բացասաբար ազդել ընկերության էլեկտրոնային առևտրի բիզնեսի վրա։ «Յանդեքս»-ն ակնկալում է սպառողական ծախսերի կրճատում, հնարավոր է նաև ապրանքների քանակի և տեսականու կրճատում։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան