ՌԴ ԱԳՆ-ից հայտնել են, թե երբ կավարտվի Ռուսաստանի հատուկ գործողությունն Ուկրաինայում
Ռուսական հատուկ ռազմական գործողությունը կավարտվի, երբ վերանան ՆԱՏՕ-ի կողմից Ուկրաինայի յուրացման հետ կապված սպառնալիքները։ Այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրորդ վարչության տնօրեն Ալեքսեյ Պոլիշչուկը։
«Հատուկ ռազմական գործողությունը կվերջանա, երբ կավարտվեն առաջադրված խնդիրների լուծումը: Դրանք ներառում են Դոնբասի խաղաղ բնակչության պաշտպանությունը, Ուկրաինայի ապառազմականացումն ու ապազգայնացումը, ինչպես նաև Ռուսաստանին սպառնացող վտանգների վերացումը, որոնք բխում են Ուկրաինայի տարածքից՝ ՆԱՏՕ-ի կողմից երկրի յուրացման պատճառով»,-ասել է դիվանագետը։
Նա հավելել է, որ հատուկ գործողությունն ընթանում է նախատեսված պլանի համաձայն։
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ին Վլադիմիր Պուտինը հեռուստաուղերձում հայտարարել էր, որ ի պատասխան Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետությունների (ԿԺԴ և ԼԺՀ) առաջնորդների կոչին, որոշել է Դոնբասի պաշտպանության գործողություն իրականացնել։ Ռուսաստանի ղեկավարն ընդգծել է, որ Մոսկվայի ծրագրերը չեն ներառում ուկրաինական տարածքների օկուպացիան։
Դրանից հետո Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մեղադրել է Ռուսաստանին երկրի ռազմական ենթակառուցվածքին հարվածելու մեջ և ռազմական դրություն մտցրել ամբողջ երկրում։
Հարակից հրապարակումներ`
- Հնդկաստանը հրաժարվել է ընդունել Ուկրաինայի համար օգնություն տեղափոխող ճապոնական ինքնաթիռը
- «Հենակետ»-ը ներկայացրել է Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ կարևոր իրադարձությունները
- ՌԴ ԱԳՆ-ն հայտնել է՝ Բրիտանիան հրաժարվել է ազատել Ուկրաինայում գերեվարված իր վարձկաններին
- Բայդենը չի նախատեսում այցելել Ուկրաինա՝ չնայած Զելենսկու կոչի. Սպիտակ տուն
- Լավրովը հայտարարել է Ուկրաինայում հատուկ գործողության հաջորդ փուլի մեկնարկի մասին
- ԱՄՆ-ը կարծում է՝ Ուկրաինայում հակամարտությունը կարող է ձգվել մինչև 2022 թվականի վերջը