Ազատության հրապարակից վրանների հեռացումը ոստիկանների կողմից օրենքի խախտում էր. Ռուբեն Մելիքյան
«Մենք գտնվում ենք այնպիսի վիճակում, որ շատ արագ, վճռական, համախմբված գործողությունների կարիք կա և մենք դրա նախաշեմին սահմանին ենք կանգնած»,-Ազատության հրապարակում կազմակերպված «Դուք ձերբակալված եք. ի՞նչ անել» խորագրով քննարկման ժամանակ ասաց իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը:
Նրա խոսքով՝ այդ սահմանն որոշակիորեն առնչվում է նևա քաղաքացի-ոստիկանություն հարաբերությունների հետ, և կազմակերպված քննարկումը կարևոր է քաղաքացիների համար՝ իրենց իրավունքներն իմանանալու տեսանկյունից:
Իրավապաշտպանը տեղեկացրեց, որ նախկինում հավաքները կանոնակարգող ամբողջական նորմ չկար, բայց հետագայում ընդունվել է «Հավաքների մասին» օրենքը, որը եվրոպացիների կողմից բարձր է որակվել:
«Այն ինքնին չափանիշ չէի ուզի համարել, բայց իմացեք, որ օրենքը ժամանակին բարձր գնահատականի է արժանացել և այն նշանակում է, որ քաղաքացիների իրավունքները պաշտպանված են»,-հայտնեց Մելիքյանը:
Ըստ իրավապաշտպանի՝ հավաքների ազատությունը միայն հավաքներին չի վերաբերում, այլև՝ ուղեկցող շատ հանգամանքների:
Այդ տեսանկյունից Ռուբեն Մելիքյանն օրենքի խախտում համարեց Ազատության հրապարակում վրանների հետ առաջացած հարցը, երբ ոստիկանները հեռացրել էին դրանք:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան