Արցախի խնդիրը բեռ չէ, այլ զրահաբաճկոն է, Հայաստանի բանալին. Տիգրան Քոչարյան
Մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանն Ազատության հրապարակում անդրադարձել է անցկացվող բողոքի ակցիայի տրամաբանությանը, մարտավարությանը և նպատակներին:
Հարց-Այսպիսի պայքարով քաղաքացիները կկարողանա՞ն կանխել Արցախի շուրջ նոր զիջումները:
Տ. Քոչարյան-Ոչ թե կկարողանան, այլ պարտավոր են՝ համախմբվելով մեր երկրի տարածքում և նրա սահմաններից դուրս: Դրա համար ասյտեղ պետք է մի կողմ թողնել բոլոր տարաձայնությունները, ուզողություն-չուզողությունը և գալ այստեղ և պայքարել հանուն Արցախի: Սա պայքար է հանուն Արցախի, հանուն Հայաստանի և մեր երկրում գլուխները բարձր քայլելու համար: Ազատության հարապարակում վիճակը շատ լավ է, բավականին հետաքրքիր մթնոլորտ է ստեղծվել և ես համոզված եմ, որ որոշակի ժամանակ անց այս ապակենտորնացված իրավիճակը կդառնա այն ուժը, որը կբերի իշխանափոխության և Հայաստանի փրկության:
Հարց-Ընդդիմության կողմից տեսնո՞ւմ եք միասնական գործողության ցանկություն, թե ամեն մեկն հակված են առանձին պայքարի:
Տ. Քոչարյան-Այս իրավիճակը տեխնոլոգիապես ավելի անհարմար է իշխանությունների համար, որովհետև, եթե որևէ տեղ կենտրոնանում ես՝ այնտեղ հեշտ է հարվածել, իսկ եթե ապակենտրոնացված ես՝ հորիզոնական դասավորվածությամբ, ապա իշխանությունները երբեք չգիտեն, թե որտեղից է սկսվելու իրենց համար գլխացավանքը:
Հարց-Հասարակության մեջ կան անհատներ, որոնք կողմ են Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատելուն, ի՞նչ կասեք այդ մասին:
Տ. Քոչարյան-Այդպիսի կատեգորիա միշտ կա, որը սատարում է այս իշխանությանը և միշտ պատրաստ է իր տան դուռը բացել Թուրքերի առջև, բայց հավատացեք, իրենք այդքան շատ չեն: Իրենցից եկող աղմուկը, եկող գարշահոտն ավելի երևացող է և զգացվող: Պատկերացրեք, եթե 1000 մարդ ինչ-որ մի տեղ գտնվում են և ինչ-որ մեկը պրոթուրքական հոտ է հանում, այն միանգամից զգացվում է, բայց այն չի նշանակում, որ մնացած 999-ը կիսում են իր այդ հայացները: Եթե ինչ-ինչ պատճառներով մի կողմ քաշված անտարբեր զանգվածը գա և միանա, այստեղի ժողովրդին, դուրս գա փողոց, ապա օրերի հարց է իմ կարծիքով:
Հարց-Ի՞նչ է Արցախի հարցը մեր համար:
Տ. Քոչարյան-Արցախի հարցը բացի քաղաքական, աշխարհագրականից, նաև հոգեբանական հարց է, որովհետև մեր ազգը 1915 թվականից ապրել է մի նպատակով՝ վերադառնալ երկիր: Սփյուռքը և Հայաստանի բնակչությունն ապրել է այն նպատակով, որ երբևէ կհայտնվի այնտեղ, որտեղից իրեն հայրենազրկել են: Արցախյան գոյամարտը հույս ներշնչեց մեր ազգին, որ հնարավոր է նման բան լինի: Եթե հնարավոր եղավ ազատագրել Շուշին, 7 շրջանը և Արցախը դարձնել բավականին մեծ, շատերը մտածեցին, որ հաջորդը լինելու է մյուս տարածքները: Զրկվելով Արցախից՝ մենք վերջնականապես զրկվելու ենք հայկական երազանքից և որպես ազգ երևի իրավունք չենք ուեննա ապրել աստեղ, որովհետև, էլի եմ կրկնում, որ այս տարածաշրջանում կան այլ ազգեր, որոնք պայքարում են իրանց անկախության համար, բայց չեն կարողանում ստանալ, իսկ մենք այդքան հեշտ հրաժարվում ենք այս իրավիճակից: Դրա համար Արցախի խնդիրը բեռ չէ, այլ զրահաբաճկոն է, Հայաստանի բանալին և այն բոլորս պետք է հիշենք: Շատերը տեսան, որ Արցախից հրաժարվելը անվտանգություն չապահովեց:
Հարակից հրապարակումներ`
- Ազատության հրապարակից վրանների հեռացումը ոստիկանների կողմից օրենքի խախտում էր. Ռուբեն Մելիքյան
- Այսօր նահատակ տղերքի ծնողները լինելու են Ազատության հրապարակում՝ աջակցելու հացադուլ հայտարարած Արթուրին և Նվերին
- Այսօր ժամը 20:00-ին իրազեկման հանրահավաք կկայանա Ազատության հրապարակում
- Ի՞նչ է սպասվում այսօր Ազատության հրապարակում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան