Կինը 20 օրվա ընթացքում երկու անգամ վարակվել է կորոնավիրուսով
Առողջապահության ոլորտի աշխատակիցը 20 օրվա ընթացքում երկու անգամ վարակվել է կորոնավիրուսով, որը վարակների միջև գրանցված ամենակարճ միջակայքն է։ Այս մասին հայտնում է BBC-ն՝ հղում անելով իսպանացի գիտնականներին։
Ըստ հետազոտողների՝ 31-ամյա մի կինը վարակվել է վիրուսի երկու տարբեր շտամներով՝ դեկտեմբերի վերջին «դելտա»-ով և հունվարին՝ «օմիկրոն»-ով:
Առաջին դրական ՊՇՌ թեստից հետո նրա մոտ վարակի աշխատնշաններ չեն եղել, բայց երեք շաբաթ չանցած՝ հազ և ջերմություն է սկսվել, ինչը նրան դրդել է նորից թեստ անցնել:
Հետազոտության հեղինակ դոկտոր Ջեմմա Ռեսիոն նշել է, որ այս դեպքը ցույց է տվել՝ «օմիկրոն»-ը կարող է «շրջանցել նախկին իմունիտետները, որոնք ձեռք են բերվում բնական վարակի, կա՛մ պատվաստանյութերի միջոցով»:
«Սակայն, և՛ նախկինում հիվանդացած լինելը, և՛ պատվաստումն, ըստ երևույթին, մասամբ պաշտպանում են «օմիկրոն»-ով վարակվողներին՝ ծանր վիճակից և հոսպիտալացումից», -ասել է նա:
Հարակից հրապարակումներ`
- Ճապոնիայում հայտնաբերվել է «օմիկրոնի» նոր տեսակով վարակվելու առաջին դեպքը
- Չինաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսի «օմիկրոն» շտամի նոր ենթատեսակ
- «Օմիկրոն»-ի BA2 ենթատեսակն առավել վտանգավոր է, որն արդեն հայտնաբերվել է Հայաստանում. Ռոմելլա Աբովյան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին