Ջրածնի օգտագործումը կարող է սրել կլիմայական ճգնաժամը
Կլիմայի փոփոխության ժամանակաշրջանում շատ փորձագետներ մատնանշում են ջրածնային էներգիան որպես էներգիայի «կեղտոտ» աղբյուրներին այլընտրանք։ Այնուամենայնիվ, ջրածնի արտանետումները դեռևս չեն ուսումնասիրվել՝ դրա քիչ տարածվածության պատճառով: Ինչպես գրում է gismeteo.ru-ն, ամեն դեպքում, կա ուսումնասիրություն, որն ասում է, որ արտադրության ծավալների ավելացմամբ դրանք կլիմայի համար նոր խնդիր կդառնան։
Ջրածնի արտահոսքերի արդյունքում երկիր մոլորակի մակերեսը կտաքացնա CO2-ից 11 անգամ ավելի շատ:
Միևնույն ժամանակ, ընդգծվում է, որ արտահոսքերից հնարավոր չէ խուսափել։ Եթե ջրածինը տեղափոխվի որպես կրիոգեն հեղուկ, ապա համակարգերն ամեն օր կկորցնեն ծավալի 1%-ը, սեղմված գազի բալոններից` օրական մինչև 0,24%:
Մթնոլորտում ջրածինը սկսում է ռեակցիայի մեջ մտնել այլ գազերի, այդ թվում՝ մեթանի հետ։ Ջրածնի պատճառով տրոպոսֆերային օզոնի և ստրատոսֆերային գոլորշիների կոնցենտրացիան մեծանում է և այս ամենը նույնպես կնպաստի կլիմայի տաքացմանը:
Այսպիսով, ջրածնի օգտագործումը կարող է միայն սրել կլիմայական ճգնաժամը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան