Հնդիկ ինժեներները մեզից և բակտերիաներից աղյուսներ են ստեղծել Մարսի համար
Հնդկական տիեզերական հետազոտությունների կազմակերպության (ISRO) և Բանգալորի Հնդկական գիտության ինստիտուտի (IISc) մասնագետները Մարսի հողից պատրաստել են նոր տեսակի «տիեզերական աղյուս»՝ օգտագործելով բակտերիաներ և միզանյութ: Աղյուսները կարող են օգտագործվել Մարսի վրա շենքեր կառուցելու համար: Այս մասին PLoS ONE ամսագրում հրապարակված հոդվածը ներկայացրել է «Գազետա ռու»-ն։
Նախ՝ «մարսյան» հողը սննդային հավելում E412-ի, ինչպես նաև Sporosarcina pasteurii բակտերիայի՝ միզանյութի և նիկելի քլորիդի (NiCl2) հետ խառնելով ստացվել է հատուկ սուբստանցիա։
«Այս սուբստանցիան կարելի է լցնել ցանկացած ձևի կաղապարների մեջ, և մի քանի օրվա ընթացքում բակտերիաները միզանյութը կվերածեն կալցիումի կարբոնատի բյուրեղների: Բյուրեղները միկրոբների կողմից թողարկված կենսապոլիմերների հետ միասին գործում են որպես ցեմենտ, որը միացնում է հողի մասնիկները: Բակտերիաները խորը թափանցում են ծակոտիները՝ օգտագործելով իրենց սեփական սպիտակուցները՝ հողի հատիկները միմյանց միացնելու համար՝ դրանով նվազեցնելով նյութի ծակոտկենությունը և դարձնելով աղյուսներն ավելի ամուր»,- բացատրում է Հնդկական գիտության ինստիտուտի նախագծի ղեկավար Ալոկե Կումարը:
Նոր մեթոդը երաշխավորում է, որ նման աղյուսները չափազանց ծակոտկեն չեն, ինչը մեծ խնդիր է եղել մինչ այժմ առաջարկված մարսյան աղյուսների պատրաստման այլ մեթոդների դեպքում: Նախկինում նույն թիմն առաջարկել էր պատրաստել աղյուսներ լուսնային հողից՝ օգտագործելով նմանատիպ մեթոդ, սակայն հին մեթոդով հնարավոր էր արտադրել միայն գլանաձև աղյուսներ, մինչդեռ խառնուրդի ստացման ներկայիս մեթոդով կարելի է արտադրել ցանկացած բարդ ձևի աղյուս:
Նիկելի քլորիդի ավելացումը նույնպես գյուտի հիմնական բնորոշիչն է՝ մարսյան հողը բակտերիաների աճի համար հարմար դարձնելու համար:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան