Քրեական գործերով մինչդատական վարույթի թվայնացումը մեկնարկում է
Գլխավոր դատախազի տեղակալ Գևորգ Բաղդասարյանն ընդունել է Պետական համակարգի արդիականացման ծրագրի պատասխանատու Ահարոն Մկրտչյանին և Համաշխարհային բանկի ներկայացուցիչ Արման Վաթյանին։
Գլխավոր դատախազությունից հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են մինչդատական վարույթում քրեական գործերի կառավարման էլեկտրոնային համակարգի ներդրման ծրագրի ամփոփմանն առնչվող հարցեր։
Գլխավոր դատախազի տեղակալը շնորհակալություն է հայտնել Համաշխարհային բանկի ցուցաբերած օժանդակության համար։
Նա նշել է, որ ներդրվող էլեկտրոնային համակարգը նպաստելու է քրեական գործերի քննության և դրանց նկատմամբ դատախազական հսկողության արդյունավետության բարձրացմանը։
Գևորգ Բաղդասարյանը հավելել է, որ համակարգը նաև լրացուցիչ երաշխիքներ է ստեղծելու մարդու իրավունքների պաշտպանության համար։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան