Պայթյուն Ստամբուլում
Ստամբուլի Երիտասարդական հիմնադրամի շենքի մոտ պայթյուն է որոտացել: Այդ մասին լուրը հաղորդում է «ՌԻԱ նովոստի»-ն
Լրատվական գործակալությունը հայտնում է, որ ըստ տեղի իշխանությունների՝ պայթյունի վայրում հայտնաբերվել են ինքնաշեն պայթուցիկի բեկորներ:
Ստամբուլի նահանգապետարանի հայտարարության մեջ ասվում է.
«Այսօր ժամը 06:00-ի սահմաններում Գազիոսմանփաշա թաղամասի Հյուրրիյեթ Մահալլեսի փողոցի Թուրքիայի երիտասարդական հիմնադրամի մասնաճյուղի դիմաց պայթյունի մասին ահազանգ է ստացվել: Ըստ տեղում գործող անվտանգության ծառայության աշխատակիցների հայտնած նախնական տեղեկության՝ շենքում ապակիներ են կոտրվել, զոհեր և վիրավորներ չկան:
Դեպքի վայրի զննության ժամանակ հայտնաբերվել են ինքնաշեն պայթուցիկ սարքերի բեկորներ, դեպքի առթիվ հարուցվել է դատավարական և վարչական հետաքննություն»:
Star թերթն էլ հայտնում է, որ հսկողության տեսախցիկներն ուսումնասիրելուց հետո իրավապահները պարզել են, որ անհայտ կինը վաղ առավոտյան եկել է Երիտասարդական հիմնադրամի շենքի մուտքի մոտ և այնտեղ ինքնաշեն պայթուցիկներ թողել։ Ոստիկանությունը գործողություններ է սկսել կասկածյալին ձերբակալելու համար։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան