Այս անգամ Ջահերով երթը տարբերվելու է. Արթուր Վանեցյան
«Մեր պայքարի երկրորդ փուլը մեկնարկելու է ապրիլի 25-ին, բոլորս միասին դուրս ենք գալու փողոց և մեր քաղաքացիական անհնազանդության անդադար ակցիաներով իրագործելու ենք այն, ինչը բերելու է այս իշխանություններին մի վիճակի, որ ստիպված լինեն նահանջել ու թողնել ազգակործան գործը»,- Ազատության հրապարակից ուղիղ եթերով դիմելով քաղաքացիներին՝ ասաց «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը։
Նա անդրադարձավ ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ, «Հայաստան» խմբակցությունից Իշխան Սաղաթելյանի այսօրվա ուղերձին, ասաց, որ ողջունում է այն, հույս հայտնեց, որ միասին կարողանալու են դժգոհության հզոր ալիք բարձրացնել, հասնել իրենց վերջնական նպատակին։
Արթուր Վանեցյանը կոչ արեց քաղաքացիներին մինչ այդ, վաղը՝ ապրիլի 23-ին ժամը 18։00-ին միանալ իրեն Ազատության հրապարակում, որտեղից շարժվելու են Հանրապետության հրապարակ, այնուհետև միասնական երթով գնալու են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։
«Բոլորիդ ժամը 18։00-ին սպասում եմ Ազատության հրապարակում, որպեսզի միասին միասնակցենք Ջահերով երթին, ցույց տանք մեր միասնականությունը, գլուխ խոնարհենք Ցեղասպանության զոհերի հիշատակին։ Այս անգամ Ջահերով երթը տարբերվելու է իր էությամբ։ Բացի հարգանք տուրք մատուցելու խորհրդից, Ջահերով երթը խորհրանշելու է հետևյալը՝ սա լինելու է մի իրավիճակ, երբ ցույց ենք տալու մեր միասնությունը, աշխարհաընկալումը և ասելու ենք, որ մենք միասին ենք, տեր ենք մեր հայրենիքին, մեր պետությանը և ժողովրդին» , - ասաց Արթուր Վանեցյանը։
Հարակից հրապարակումներ`
- Մենք դուրս ենք գալիս փողոցային պայքարի՝ այս ազգադավ իշխանություններին հեռացնելու նպատակով. Իշխան Սաղաթելյան
- Վանեցյան. Ապրիլի 25-ից սկսելու ենք ակտիվ գործողությունների շրջան
- Արթուր Վանեցյան. Իշխանությանը չի հաջողվելու շարժումը կասեցնել
- Գալիս են մարդիկ, որոնք ունեն այլ քաղաքական հայացքներ, բայց այստեղ մենք պայքարում ենք «հանունի» համար. Վանեցյան
- Ռոբերտ Քոչարյանը կմասնակցի ջահերով երթին
- Գլուխները պատով կտան, ինձ կոչումներից կզրկեն, իրենց հոր տնից չեն բերել. Արթուր Վանեցյան