Գերմանիան ռեկորդային գումար կվճարի Ռուսաստանին գազի և նավթի համար
Գերմանիան այս տարի ռեկորդային գումարներ կվճարի Ռուսաստանից գազի և նավթի համար։ Համապատասխան տեղեկությունը տարածել է Deutsche Wirschafts Nachrichten-ը, փոխանցում է «Ռիա Նովոստի» գործակալությունը։
Գերմանիայի ծախսերը ռուսական նավթի համար 11,4 մլրդ եվրոյից կարող են հասնել մինչև 14,3 մլրդ եվրոյի: Գազի ներմուծման հաշիվը կարող է կրկնապատկվել՝ անցյալ տարվա 8,8 մլրդ եվրոյից այս տարի հասնելով 17,6 մլրդ եվրոյի: Բացի այդ, ուսումնասիրության համաձայն, ռուսական ածխի համար պետք է վճարվի մոտ 2 մլրդ եվրո։
Բրիտանական Financial Times պարբերականն էլ գրում է, որ Գերմանիայի բնակիչներն անհանգստացած են ռուսական գազի ներկրումից հրաժարվելու իշխանությունների ծրագրերից։
Ինչպես նշվում է նյութում, լիակատար էմբարգոյի մասին խոսակցությունները խուճապ են առաջացնում գերմանացիների մոտ, քանի որ մինչ Ուկրաինայում հատուկ գործողության մեկնարկը Մոսկվայի մասնաբաժինը այս շուկայում կազմում էր 55 տոկոս։ Գերմանական բիզնեսի ներկայացուցիչներն էլ կանխատեսում են, որ գազի ցանկացած հանկարծակի անջատում կարող է կաթվածահար անել երկրի արդյունաբերության զգալի մասը։
Հարակից հրապարակումներ`
- Գերմանացիների կեսից ավելին դեմ է ռուսական գազի էմբարգոյին
- Մակրոնը չի համաձայնել ռուսական գազի դիմաց վճարել ռուբլով
- Թուրքիայում գնահատել են Եվրոպայի կախվածությունը ռուսական գազից
- Նոյեմբերի 1-ից Մոլդովա ռուսական գազի մատակարարումներն ամբողջական դադարեցման ռիսկի տակ են
- Չեմ կարծում, որ մեզ հարկավոր է կախվածություն ունենալ ռուսական գազից. Դանիայի վարչապետ
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները