Թաթոյան. Շատ հաճախ պաշտոնյաները դառնում են իրենց անպատասխանատու հայտարարությունների գերին
«Մեր երկրում ահագնացող վտանգ են քաղաքական ճնշումները դատարանների նկատմամբ»,-Դատավորների միության ստեղծման 25-ամյակին նվիրված միջոցառմանը հայտարարեց ՄԻՊ նախկին պաշտպան Արման Թաթոյանը։
Նա ասաց՝ հաճախ են լինում դեպքեր, երբ քաղաքական գործիչները դառնում են իրենց չմտածված, նաև անպատասխանատու հայտարարությունների գերին, արդյունքում մշակում են օրենսդրական մեխանիզմներ՝ ողջ դատական համակարգը դարձնելով այդ փոփոխությունների զոհը։
«Արդյունքում տուժում են մարդու իրավունքները։ Իմ կարծիքով, ոչ ճիշտ վերջին օրենսդրական փոփոխություններով ներդրվեց միչդատական քրեական վարույթի շրջանակներում միջնորդություններ քննող դատավորների ինստիտուտը։ Կիսատ լուծումների պատճառով գրեթե համատարած խախտվում են ժամկետները։ Մենք ունենք դեպքեր, երբ մինչև 50 օր և ավելի ձգձգվում է միջնորդությունների քննությունը»,-ասաց Թաթոյանը՝ ընդգծելով, որ օրենսդրական լուծումները պետք է լինեն լիարժեք, հակառակ դեպքում վնասում են համակարգին։
Նախկին ՄԻՊ-ը խոստովանում է, եղել են դեպքեր, երբ այնքան է զայրացել այս կամ այն քրեական գործի վերաբերյալ պաշտոնյաների հայտարարություններից, որ մտածել է նման պաշտոնյաներին պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ օրենքի նախագիծ է պետք մշակել։
«Դրանով այդ պաշտոնյաները ոչ միայն վնասում են դատական համակարգը, այլև կոնկերտ գործերով նպաստում են մարդու իրավունքների խախտումներին»,-ասաց Թաթոյանը։
Նախկին ՄԻՊ-ը դատական համակարգի գլխավոր մարտահրավեր է որակում կարգապահական վարույթների վերաբերյալ կառավարության որդեգրած քաղաքականությանը։
«Ես այս հարցով դիմել եմ ՍԴ»,-ասաց բանախոսն ու կարծիք հայտնեց, որ կարգապահական վարույթի հարցերում քաղաքական մարմինն առաջնորդվում է գերքաղաքական մոտեցումներով, առանց մասնագիտական սկզբունքների, թիրախավորած ունենալով կոնկրետ դատավորների։
Թաթոյանն ուշադրություն է հրավիրում փաստին, որ վարույթներն ուղեկցվում են կառավարության քաղաքական հայտարարություններով, որոնք էլ ավելի են վտանգում թե դատական համակարգը, թե դրանում մարդու իրավունքների պաշտպանությունը։
«Նման վերաբերմունքը բացարձակ անթույլատրելի է»,-ասաց նա։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան