Սահմանադրական դատարանը գտավ, որ իմ կեցվածքը հակասահմանադրական է և ես դատվեցի․ Լարիսա Ալավերդյան
«Ի տարբերություն շատ շատերիդ ես ունեմ դատվածություն, այն էլ սահմանադրական դատվածություն»,- այս մասին Դատավորների միության ստեղծման 25-ամյակին նվիրված միջոցառմանը հայտարարեց Մարդու իրավունքների նախկին պաշտպան Լարիսա Ալավերդյանը հստակեցնելով․
«Դա տեղի է ունեցել ժամանակին, քանի որ ՄԻՊ առաջին օրենքի մեջ կար հոդված, որ ՄԻՊ կարող է դիմել դատավորներին նամակով ՝ այն դեպքերում երբ խոսքը զուտ մարդկային իրավունքների մասին է ՝ կանանց, ազգային փոքրամասնություններ և այլ։ Ես օգտվել եմ այդ իրավունքից յոթ անգամ։ Բայց հետո Սահմանադրական դատարանը գտավ, որ իմ կեցվածքը հակասահմանադրական է և ես դատվեցի»։
Լարիսա Ալավերդյանը դիմելով դատավորներին ասաց․
«Հարգարժան դատավորներ,
ամեն անգամ, երբ դուք դատում եք, դատում եք ոչ միայն գործը, այլև մարդուն։ Գործերը և մեղքերը թվարկված են։ Դրա համար կա օրենսդրություն, բայց մարդկանց թիվն անհամար է, դուք չեք կարող նրանց համարակալել։ Ես խնդրում եմ և գտնում եմ, որ ամեն մի դատավոր, երբ տեսնում է նույն համարի տակ ինչ-որ հանցագործություն, բոլոր դեպքերում առանձնահատուկ ուշադրություն դարձնի,թե ով է այդ մեղքի կրողը։ Եվ դատավճիռը կայացնելու ժամանակ հստակեցնի, որ օրենքը ոչ միայն թույլ է տալիս , այլև ողջունում է, որ հաշվի առնել և այդ անձին, որն այս կամ այն պատճառով գործել է մեղք»։
Իր ելույթի ավարտին Լարիսա ալավերդյանը մեջբերեց համաշխարհային հայտնի պոետներից մեկի միտքը․
«Մի սպասեք ահեղ դատաստանին, նա գալիս է ամեն օր»։