Հայաստանում մուրացիկ և թափառաշրջիկ երեխաների թիվն ավելացել է
Հայաստանում մուրացիկ և թափառաշրջիկ անչափահասների թիվն ավելացել է: Ինչպես Panorama.am-ը տեղեկանում է ՀՀ վիճակագրական կոմիտեից, 2021 թվականին ՀՀ ոստիկանության կողմից հաշվառվել է 7 մուրացիկ և թափառաշրջիկ անչափահաս, իսկ 2020թ-ին` 4 անչափահաս:
Ըստ պաշոտնական վիճակագրության՝ երեխաներից 3-ը հայտնաբերվել են Կոտայքում, 2-ը՝ Արմավիրում, մեկական երեխա էլ Երևանում և Արարատի մարզում: Թափառաշրջիկ և մուրացիկ երեխաներից 5-ը մինչև 14 տարեկան է, 1-ը՝ 14-15 տարեկան:
Նշենք, որ Արմավիրում հայտնաբերված թափառաշրջիկ երեխաներից մեկն աղջիկ է։
Տեղեկացնենք նաև, որ նախորդ տարիներին մուրացիկ և թափառաշրջիկ երեխաների թիվը նվազել էր: Վիճակագրության համաձայն՝ 2017-ին Հայաստանում հաշվառվել է 2 թափառաշրջիկ-մուրացիկ երեխա, 2018-ին՝ 4, 2019-ին՝ 5 երեխա։
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին