Վորոնեժում երկու երեխայի սպանության մեջ կասկածվում են նրանց մայրն ու մորեղբայրը
ՌԴ Վորոնեժի մարզի գյուղերից մեկում հայտնաբերվել են 7 և 8 տարեկան տղաների դիեր: Սպանության մեջ կասկածվում են նրանց մայրն ու մորեղբայրը, գրում է «Ռիա Նովոստի» գործակալությունը՝ հղում անելով ՌԴ քննչական ծառայությանը:
«Նախնական տվյալներով՝ 2022 թվականի ապրիլի 22-ին Վորոնեժի մարզի Տերնովկա գյուղի Միկրոշրջան փողոցի տներից մեկի բնակարանում հայտնաբերվել են 7 և 8 տարեկան տղաների դիեր՝ բռնի մահվան նշաններով։ Այս հանցագործությունը կատարելու մեջ կասկածվում են երեխաների 28-ամյա մայրը և նրա 32-ամյա եղբայրը»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Հարուցվել է քրեական գործ՝ մի խումբ անձանց կողմից անչափահասների սպանության դեպքի առթիվ։
Ըստ աղբյուրի՝ կատարվում է դեպքի վայրի զննություն, հարցաքննվում են վկաները, կատարվում են քննչական գործողություններկասկածյալների հետ: Առաջիկայում կնշանակվի անհրաժեշտ փորձաքննությունների համալիր, այդ թվում՝ դատաբժշկական, երեխաների մահվան ճշգրիտ պատճառները պարզելու համար։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան