«Բանակցությունների արդյունքը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության միջազգային մանդատի կարևորությունը»
«Մոսկվայում կարևորագույն պայմանավորվածություններ ձեռք բերեցինք տարածաշրջանային կոմունիկացիաների բացման սկզբունքների հարցում՝ արձանագրելով ՀՀ-ի և ՌԴ-ի մոտեցումների նույնականությունը: Նույն կերպ կարող ենք արձանագրել մեր բոլոր միջազգային գործընկերների մոտեցումների ընդհանրությունը»,-կառավարության նիստում Մոսկվա կատարած պաշտոնական այցի արդյունքները ներկայացրեց Նիկոլ Փաշինյանը:
Նա վերահաստատեց ՀՀ պատրաստակամությունն՝ օր առաջ մեկնարկել արևելքը արևմուտքին միացնող երկաթուղագծի և ավտոճանապարհների շինարարությունը ՀՀ տարածքով:
Փաշինյանը հույս հայտնեց, որ այդ հարցով զբաղվող եռակողմ աշխատանքային խումբը՝ երեք երկրների փոխվարչապետերի համանախագահությամբ առաջիկայում կկարողանա պրոցեսը մեկնարկելու համար անհրաժեշտ փաստաթղթեր մշակել և համաձայնեցել:
«ՌԴ նապագահի հետ բանակցությունների հաջորդ արդյունքը ԼՂ հիմնախնդրի կարգավորման համատեքստում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության միջազգային մանդատի կարևորության ընդգծումն էր՝ սրանից բխող քաղաքական հետևանքներով: Եթե արձանագրենք, որ մոսկովյան այցի նախորդող օրերին Հայաստան էին այցելել Մինսկի խմբի ռուսաստանցի, ֆրանսիացի և ամերիկացի համանախագահողները՝ ապա կարող ենք ասել, որ ԵԱՀԿ մինսկի խմբի լուծարաման մասին գնահատականները հիմնավորված չեն: Մենք հստակ տեսնում ենք, որ համանախագահող բոլոր երկրները ԼՂ-ի խնդրի կարգավորման իրենց մանդատին հավատարիմ են մնում՝ չնայած այն հանգամանքին, որ Ուկրաինայում ծավալվող իրադարձությունները համանախագահների համատեղ աշխատանքի համար դժվարություններ են ստեղծել»,-հայտնեց գործադիրի ղեկավարը:
Փաշինյանի խոսքով՝ երբ նույնիսկ այս պայմաններում համանախագահները գործում են, այցելում եմ տարածաշրջան և քաղաքական մակարդակով ամրագրում են իրենց հանձնառությունը արցախյան հիմնախնդրի կարգավորմանը, այն լավատեսոթյան հիմքեր են տալիս:
Հարակից հրապարակումներ`
- Քանի դեռ արցախյան հիմնախնդրի նույնչափ հայանպաստ ձևաչափ առկա չէ, անհրաժեշտ է պաշտապնել ԵԱՀԿ Մինսկի խմբի գոյությունը. Մամիջանյան
- Սուրենյանց. Ռուսաստանը գործնականում դադարեցնում է իր մասնակցությունը ԵԱՀԿ ՄԽ համանախագահությանը
- Արարատ Միրզոյանի հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիայի համանախագահի հետ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան