Այս ընթացքում և այս պահին չի եղել և չկա ԼՂ կարգավորման ոչ մի նախագիծ կամ սևագիր. Փաշինյան
«Մշտապես պատրաստակամությունն եմ ցուցաբերել ԼՂ բանակցությունների մասին տեղեկատվությունը կիսել նաև խորհրդարանական ընդդիմության հետ, բայց վերջիններս մշտապես հրաժարվում են նմանօրինակ քննարկումներից, թերևս հասկանալի պատճառներով, որպեսզի այլազան դավադրության տեսությունների մասին լեգենդներ ստեղծեն և դրանք դնեն իրենց գործունեության հիմքում»,-կառավարության նիստում հայտարարեցՆիկոլ Փաշինյանը:
Նրա խոսքով՝ 2020թ.-ի նոյեմբերի 9-ից հետո իր ամեն օտարերկրյա այցից առաջ բոլոր հնարավոր ռեսուրսներով լուրեր են տարածվել, թե ինքը պատրաստվում ԼՂ կարգավորման վերաբերյալ ինչ-որ փաստաթուղթ ստորագրել, որով Արցախը պետք է հանձնվի Ադրբեջանին:
«Պատասխանատու կերպով ասում եմ, որ այս այս ընթացքում, այս պահին չի եղել և չկա ԼՂ կարգավորման ոչ մի նախագիծ կամ սևագիր, որը սեղանի վրա լինի կամ շրջանառության մեջ դրված լինի»,-հայտարարեց Փաշինյանը և հավելեց. «Ինչ վերաբերում է Արցախը հանձնելուն, հազար անգամ ներողություն խնդրելով, պետք է ասեմ՝ Արցախը իր չէ, առարկա չէ, որ հանձնես կամ չհանձնես։ Արցախը առաջին հերթին, այնտեղ ապրող մարդն է: Եթե մենք Արցախը հանձնող լինեինք 44-օրյա պատերազմից հետո տասնյակ միլիարդավոր դրամներ չէինք ծախսի, որ ապահովենք արցախցիների վերադարձն իրենց տներ։ Արցախը հանձնողը, ընդհակառակը, պատերազմի հետո պարզապես ոչինչ չէր ձեռնարկի և Արցախի հանձնումն, ըստ էության, իրականություն դարձած կլիներ»։
Գործադիրի ղեկավարը հավաստիացրեց, որ աննախադեպ ծավալի ներդրումներ են իրականցնում Արցախում, որովհետև այն պահել նշանակում է արցախցուն պահել Արցախում, իսկ Հայաստանը պահել՝ հայաստանցուն պահել Հայաստանում, նաև՝ հեռացածներին վերադարձնել, որն առանց խաղաղության հնարավոր չէ։
Նիկոլ Փաշինյանը բացառեց, որ հնարավոր է ստորագրվի որևէ փաստաթուղթ առանց հանրային լայն քննարկման:
«Բացառում եմ, որ գոյություն ունենա ստորագրմանը շատ, թե քիչ մոտիկ մի փաստաթուղթ, որը ստորագրվի առանց լայն հանրային քննարկման, այդ թվում Արցախի հանրության բոլոր շերտերի հետ: Սա երկաթյա երաշխիք է, որ Արցախի ճակատագիրը չի կարող որոշվել ժողովրդի թիկունքում»,-ասաց նա, իսկ նոյեմբերի 9-ի որոշման թաքուն ստորագրումն բացատրեց նրանով, որ պատերազմի ժամանակ ժամերի, րոպեների ընթացքում պետք է որոշում կայացվեր հազարավոր արցախցիների, 25 հազար զինվորի կյանքը և Արցախը հայաթափումից փրկելու համար:
Հարակից հրապարակումներ`
- ԼՂ-ում ՌԴ խաղաղապահ զորախմբի ներդրումն անուրանալի է. Նիկոլ Փաշինյան
- «Բանակցությունների արդյունքը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության միջազգային մանդատի կարևորությունը»
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան