ԼՂ-ում ՌԴ խաղաղապահ զորախմբի ներդրումն անուրանալի է. Նիկոլ Փաշինյան
«Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի ներդրումն անուրանալի է, մյուս կողմից մի շարք դրվագներում մենք տեսնում ենք խաղաղապահների գործունեության արդյունավետությունը բարձրացնելու անհրաժեշտություն»,-կառավարության նիստում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Արցախի Հանրապետության անվտանգության և Բերձորի միջանցքի անխափան գործելու խնդիրներին:
Նշելով, որ ադրբեջանական ստորաբաժանումների ներխուժումը Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտի՝ Փառուխի հատված, չափազանց անհանգստացնող փաստ է՝ նա ասաց.« Այն էական է իրադրության ընդհանուր գնահատման տեսակետից, և մենք հույս ունենք, որ Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը կապահովի ադրբեջանական ստորաբաժանումների լիարժեք դուրսբերումը»:
փաշինյանը հայտնեց, որ մոսկովյան բանակցությունների մասին աշխատանքային կարգով տեղյակ է պահել Արցախի Հանրապետության նախագահին, որը նորություն չէ և միշտ էլ այդպես է վարվել:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան