Կոռուպցիոն գործերով քրեական հետապնդում է իականացվել 1698 անձի նկատմամբ, որից 600-ը պաշտոնատոնյա է.Արթուր Դավթյան
«Քրեական հետապնդման մարմինների համար 2021 թվականն աշխատանքի ծանրաբեռնվածության առումով, կարելի է ասել, արտառոց տարի է եղել»,-ԱԺ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում հայտնեց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը՝ ներկայացնելով Դատախազության 2021 թվականի գործունեության մասին հաղորդումը:
Նա հայտնեց, որ փորձել են հաղորդման մեջ ներկայացնել ինչպես դատախազության ձեռքբերումները, այնպես էլ անկեղծորեն ներկայացվել է բացթողումները, և բացահայտվել են այն իրավական խնդիրները, որոնք դեռևս խոչընդոտում են բացահայտումներին և կատարելագործման կարիք ունեն
Գլխավոր դատախազի խոսքով՝ քրեական հետապնդումների նման մեծ թիվը պայմանավորված է եղել համավարակով և հետպատերազմյան հուզական մթնոլորտով:
«2021 թվականի ընթացքում ՀՀ բոլոր նախաքննական մարմինների վարույթում քննվել է շուրջ 44.751քրեական գործ: Նախորդ տարվանից 10 հազարով ավելի: Դատախազական ծանրաբեռնվածությունը մեկ դառախազի համար կազմել է 123 քրեական գործ, իսկ քննիչինը՝ 76 քրեկան գործ»,-հայտնեց Արթուր Դավթյանը:
Նրա ներկայացմամբ՝ տարվա ընթացքում կայացվել է շուրջ 9 հազար դատախազական ակտ և 1000 միջնորդագիր է ներկայացվել հանցագործություններին նպաստող պայմանների վերացման համար:
Նշելով, որ դատախազության առաջնահերթությունը եղել է կոռուպցիայի դեմ պայքարը՝ Դավթյանը հայտնեց, որ տարվա ընթացքում կոռուպցիոն բնույթի հանցագործություններ կատարելու համար քրեական հետապնդում է իրականացվել 1698 անձի նկատմամբ, որը 300-ով ավել է նախորդ տարվանից և նրանցից 600-ը հանդիսացել են պաշտոնատար անձինք:
Տեղեկացնելով, որ 2021թ.-ի ընթացքում հաջողվել է ավատրել քննությունը և դատի տալ 433 անձի՝ գլխավոր դատախազն ասաց՝ «Տրավա ավարտին բացահայտված պետությանը պատճառված վնասը կազմել է 443 մլրդ րամ, քննության փուլում վերականգնվել է 7 մլրդ դրամի վնասը»:
Դատախազի խոսքով՝ 2022 թվականի առաջին եռամսակում ապահովվել է 19 մլրդ դրամի պետությանը պատճառված վնասի վերականգնում, ինչը նշանակում է, որ ավելի վաղ հարուցված կոռուպցիոն քրեական գործերը հասնում են իրենց հանգուցալուծումներին:
Հարակից հրապարակումներ`
- Դատախազություն. Հայտնաբերվել են կշեռքների վրա ստուգաչափման կեղծ դրոշմապիտակներ
- Մեղադրանք է առաջադրվել Հակակոռուպցիոն կոմիտեի քննչական առաջին վարչության պետին և ավագ քննիչին
- «Կոռուպցիան հո պոզով պոչով չի լինում». Արթուր Խաչատրյանը՝ Քերոբյանի ղեկավարած նախարարությունում հայտնաբերված խախտումների մասին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան