Բժիշկը զգուշացրել է մրգի չարաշահման վտանգների մասին
Ֆրուկտոզայի գերդոզավորումը սպառնում է նյութափոխանակության խանգարումների զարգացմանը և բացասաբար է անդրադառնում լյարդի աշխատանքի վրա: «Գազետա ռու»-ն գրում է, որ Telegram ալիքում այդ մասին ասել է սննդաբան և թերապևտ Նատալյա Սիչևան։
Եթե մարդն ուտում է օրական մեկ խնձոր, ապա լյարդն ու ստամոքսը կարողանում են դրան դիմանալ, բայց եթե քաղցր մրգերն ուտեն մեծ քանակությամբ, օրգանների աշխատանքը կխաթարվի։ Սա կարող է հանգեցնել շաքարախտի զարգացմանը:
«Մեկ խնձորը չի սաստկացնի ինսուլինի դիմադրությունը և չի առաջացնի գիրություն, ինչպես նաև լյարդի ճարպակալում։ Բայց մեկ լիտր կոլան կամ հյութը, օրական կիլոգրամներով մրգերի և հատապտուղների անվերահսկելի օգտագործումը, կարող է հանգեցնել դրան»,-ասել է բժիշկը:
Դեղձի, տանձի, կեռասի, մանգոյի ֆրուկտոզան ավելի վատ է ներծծվում, քան սովորական մրգերինը։ Որքան շատ է այն կուտակվում օրգանիզմում, այնքան մեծանում է լյարդի ճարպակալման հիվանդության առաջացման վտանգը: Բժշկի խոսքով՝ սկզբնական փուլում գրեթե անհնար է ախտորոշել հիվանդությունը։
Հարակից հրապարակումներ`
- Բժիշկը հայտնել է նիհարելու համար լավագույն նախաճաշը
- Ինչ ուտել նիհարելու համար․ ձվով նախաճաշի 5 բաղադրատոմս
- Դիետոլոգը զգուշացրել է թթու և տապակած սնունդի վտանգավորության մասին
- Դիետոլոգը խորհուրդ է տալիս հրաժարվել սպիտակ բրնձից
- Որոնք են թոքերի վերականգնման համար անհրաժեշտ սննդամթերքները
- Սննդաբանը հայտնել է իդեալական նախաճաշի գաղտնիքը
- Սննդաբանը պատմել է, թե ում համար կարող է վտանգավոր լինել բանան ուտելը
- Սննդաբանն ասել է՝ ով չպետք է բանան ուտի
- Սննդաբանները թվարկել են նախաճաշի 4 վտանգավոր մթերքները
- Սննդաբանը ասել է, որոնք են ամառային ամենաառողջարար հատապտուղները
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան