Կոպիտ է հնչում անկարող, բայց, այո. Արթուր Դավթյանը՝ գաղտնալսումը չբացահայտելու մասին
«Կոպիտ է հնչում անկարող, բայց, այո, ցավոք, բոլոր այն քրեական գործերով, որոնցով մենք հանգամանքների լիարժեք բացահայտում չունենք, նաև դուք իրավունք ունեք նման գնահատական տալու», - լրագրողներին ասաց Արթուր Դավթյանը՝ պատասխանելով հարցին, թե ի վերջո ո՞վ էր գաղտնալսել ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի, ՀՔԾ նախկին պետ Սասուն Խաչատրյանի ու Նիկոլ Փաշինյանի խոսակցությունը, ինչո՞ւ իրավապահ համակարգն այդքան անկարող գտնվեց, որ չբացահայտեց այդ դեպքը։
Նա ասաց, որ եթե դեպքը բացահայտված լիներ, հրապարակային այդ մասին կասվեր։
Դիտարկմանը, թե Արթուր Վանեցյանը ասել է՝ հայտնի է պատվիրատուի անունը, Ա.Դավթյանն ասաց. «Դե եթե հայտնի է, ինչո՞ւ չի ասում»։
Հարակից հրապարակումներ`
- ԱԱԾ տնօրեն. Գաղտնալսման պատվիրատուն մեկն է
- Հետքի վրա ենք. ՔԿ նախագահը՝ ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի գաղտնալսման գործի մասին
- Քոչարյանի փաստաբանը չի բացառում, որ գաղտնալսումն արվել է ԱԱԾ-ում
- ԱԱԾ պետ. Մանրակրկիտ քննությունը կպարզի, թե ով է կատարել գաղտնալսումը