2021 թ.-ին 216 մլրդ դրամի կապիտալ ծախսերը կատարվել են 100 %-ով.Արմեն Հայրապետյան
«Կարևոր է արձանագրել, որ 2021 թվականը մեկնարկեց լարված ֆինանսատնտեսական միջավայրով, ինչը պայմանավորված էր Արցախի պատերազմի հարուցած սոցիալական, հոգեբանական անվտանգային, քաղաքական որոշակի ճգնաժամերով, ինչպես նաև քովիդի համավարակով ի հայտ եկած սոցիալ-տնտեսական անորոշություններով»,-կառավարության նիստում հայտնեց ֆինանսների նախարարի տեղակալ Արմեն Հայրապետյանը՝ զեկուցելով ՀՀ 2021 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը:
Նրա խոսքով՝ իրականացված հարկաբյուջետային դրամավարկային և տնտեսական քաղաքականությունների համադրման արդյունքում 2021 թվականին ՀՆԱ-ի աճը կազմել է 5,7 %:
Ֆինանսների փոխնախարարի խոսքով՝ հարկային եկամուտների և տուրքերի պլանը շուրջ 147 մլրդ դրամով գերակատարվել է, ինչի արդյունքում հարկեր-ՀՆԱ ցուցանիշը նախորդ տարվա նկատմամբ բարելավվեց 0,3 տոկոսային կետով, և 2021 թվականին արձանագրվել է 22,7% հարկեր-ՀՆԱ մակարդակը:
Ըստ Արմեն Հայրապետյանի՝ 2021 թվականի ընթացքում Կառավարության պարտքը նվազել է շուրջ 3,2 տոկոսային կետ՝ հասնելով ՀՆԱ-ի 60,3 %-ին:
Ֆինանսների փոխնախարարն ընդգծեց, որ 2021 թ. 216 մլրդ դրամի կապիտալ ծախսերը կատարվել են 100 %-ով:
«Քովիդի համավարակի և Արցախյան պատերազմի հետևանքների էական մեղմանն ուղղված ծավալը կազմել է 54,6 մլրդ դրամ՝ ՀՆԱ-ի մեջ՝ 0,8 %»,-ասաց Արմեն Հայրապետյանը:
Կառավարությունը միաձայն հաստատեց բյուջեի հաշվետվությունը:
Հարակից հրապարակումներ`
- Փաշինյանն ու Կլաարը քննարկել են Բրյուսելում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը
- ԿԳՄՍ նախարարը կառավարության նիստում փորձեց հետին թվով 24.3 մլն դրամի վազքի մրցաշար կազմակերպել
- Այս ընթացքում և այս պահին չի եղել և չկա ԼՂ կարգավորման ոչ մի նախագիծ կամ սևագիր. Փաշինյան
- «Բանակցությունների արդյունքը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության միջազգային մանդատի կարևորությունը»
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան