Գերմանիայում ստորագրահավաք է նախաձեռնվել Ուկրաինային զենքի մատակարարումը դադարեցնելու պահանջով
Գերմանիայի դաշնային նահանգում՝ Բադեն-Վյուրթեմբերգում, հասարակական նախաձեռնությամբ ստորագրահավաք է նախաձեռնվել՝ Գերմանիայի կառավարությունից պահանջելով դադարեցնել զենքի մատակարարումն Ուկրաինային։ «ՌԻԱ նովոստին» փոխանցում է, որ այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահին առընթեր Ղրիմի ներկայացուցիչ, տարածաշրջանի փոխվարչապետ Գեորգի Մուրադովը։
«Մենք երախտապարտ ենք նրանց ազնիվ, բարեկամական ընտրության համար՝ հօգուտ Ուկրաինայի ապաազգայնացման և իրավիճակի շուտափույթ խաղաղ հանգուցալուծման»,-ասել է Ղրիմի ներկայացուցիչը։
Նրա խոսքով՝ ստորագրահավաքին աջակցել է 25 հազար մարդ։ Մուրադովը հույս է հայտնել, որ ավելի շատ գերմանացիներ կմիանան ստորագրահավաքին։
Նախօրեին Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բուրբոքը հայտարարել էր, որ Գերմանիայի համար տաբուներ չկան Ուկրաինային անհրաժեշտ զենքի մատակարարման հարցում։
Հարակից հրապարակումներ`
- Գերմանիան ռեկորդային գումար կվճարի Ռուսաստանին գազի և նավթի համար
- Պենտագոնը հայտնել է, որ Ուկրաինան ինքնաթիռներ է ստացել որպես ռազմական օգնություն, բայց՝ ոչ ԱՄՆ-ից
- Գերմանիայի նախագահը հաստատել է՝ իրեն չեն ցանկանում տեսնել Կիևում
- Բեռլինում հայտարարել են, որ Գերմանիան հասել է Կիևին զենքի մատակարարման սահմանաչափին
- Գերմանիան հայտարարել է, որ զենքի նոր խմբաքանակները պատրաստ են Ուկրաինային մատակարարման համար