Թաթոյանը՝ դատավորներին. Լրագրողներից պետք չէ փակվել
«Կան կարծրատիպեր, որոնք օբյեկտիվ հիմքեր ունեն լրագրողների հետ կապված։ Բայց այս ընթացքում փորձը ցույց է տվել, որ լրագրողներն ու հանրային աջակցությունն օգնում են պաշտպանել դատական համակարգը արտաքին ազդեցություններից»,-Դատավորների միության ստեղծման 25-ամյակին նվիրված միջոցառմանը հայտարարեց ՄԻՊ նախկին պաշտպան Արման Թաթոյանը։
Նա մանրամասնեց՝ արտաքին ազդեցություն ասելով ի նկատի ունի գործադիր ու օրենսդիր մարմինների ներկայացուցիչների հայտարարությունները։
«Հարգելի դատավորներ, կարծում եմ, շատ կարևոր է զանգվածային լրատվության միջոցների հետ ճիշտ աշխատանքը, պետք է կարողանալ ճիշտ հանրային հաղորդակցություն ապահովել, լրագրողներից պետք չէ փակվել։ Հակառակը, լրագրողների հետ պետք է աշխատել իմանալ, լրագրողները մեր ռազամավարական գործընկերներն են, նրանք օգնում են, որ մենք հասարակությանը փոխանցենք այն ամենը, ինչ տեղի է ունենում դատական իշխանության համակարգում»,-ասաց նա։
Թաթոյանը կարևորեց դատավորների, Դատավորների միության կողմից կոլեկտիվ հայտարարություններով հանդես գալը։
Հարակից հրապարակումներ`
- Թաթոյան. Շատ հաճախ պաշտոնյաները դառնում են իրենց անպատասխանատու հայտարարությունների գերին
- Ինչո՞ւ է պետք դատական անկախությունը և ի՞նչ պետք է անել դրա համար. Ալվինա Գյուլումյանի կարծիքը
- Դատավորների միությունը նշում է ստեղծման 25-ամյակը
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին