«Հրապարակ». Պուտին-Փաշինյան հանդիպումն այնքան էլ «սիրային մթնոլորտում» չի անցել
«Հրապարակ» թերթը գրում է.
«Չնայած մոսկովյան այցի ընթացքում Փաշինյան-Պուտին 30 կետանոց «լավաշ» հայտարարությանը, որով կողմերը հավատարմություն հայտնեցին միմյանց և տարբեր ոլորտներում համագործակցության խոստումներ տվեցին, և այն դիտվեց իբրև Պուտին-Փաշինյան սիրախաղի դրսևորում, դիվանագիտական աղբյուրներից տեղեկանում ենք, որ հանդիպումն այնքան էլ «սիրային մթնոլորտում» չի անցել:
Ճիշտ հակառակը` Փաշինյանին հերթական անգամ խստորեն զգուշացրել են, որ զերծ մնա Արցախի, ինչպես նաև Հայաստանի սահմանազատման հարցերով Արևմուտքի ու Բաքվի հետ շփումներից` նոր առաջարկներ, տարբերակներ քննարկելուց, քանի դեռ այդ առաջարկները չի քննարկել ռուսական կողմի հետ։ Խոսքը բրյուսելյան հանդիպման և պայմանավորվածությունների մասին է։
Մեր աղբյուրի կարծիքով՝ ռուսական կողմը հասկանում է, որ չնայած Փաշինյանն անմռունչ ստորագրել է ռուսների 30 կետի տակ, սակայն ցանկացած պահի իր թիկունքում ԵՄ-ի հետ կարող է այլ պայմանավորվածությունների գնալ»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան