Ճապոնիան Հարավային Կուրիլները որակել է որպես Ռուսաստանի կողմից «ապօրինի բռնազավթված»
Ճապոնիան 2003 թվականից ի վեր առաջին անգամ այս տարվա «Դիվանագիտության կապույտ գրքում» պաշտոնապես նշել է «հյուսիսային տարածքները» (այսպես են երկրում անվանում Հարավային Կուրիլները) որպես Ռուսաստանի կողմից «ապօրինաբար բռնազավթված»: Այս մասին գրում է «Ռիա Նովոստի» գործակալությունը՝ հղում անելով Kyodo գործակալությանը։
Նշվում է, որ ամենամյա զեկույցը Ճապոնիայի ԱԳՆ-ն ներկայացրել է կառավարության նիստում։
Կապույտ գրքում այս տարվա ընթացքում 2011 թվականից ի վեր առաջին անգամ հայտնվել է նաև այն սահմանումը, որ կղզիները «Ճապոնիային պատկանող տարածք են»:
Ճապոնիան պատրաստ էր վերադառնալ 1956 թվականի Կղզիների հռչակագրին: Ըստ այդ հռչակագրի, ԽՍՀՄ-ը համաձայնվել էր Հաբոմայ և Շիկոտան կղզիները փոխանցել Ճապոնիային երկու երկրների միջև խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո։ Սակայն բանակցությունները ոչնչի չհանգեցրին։
Մարտի սկզբին Ճապոնիայի արտաքին գործերի նախարար Յոշիմասա Հայաշին, ելույթ ունենալով խորհրդարանում, այդ տարածքներն անվանեց «ի սկզբանե ճապոնական»։ Ապա ասուլիսներից մեկում հայտարարեց, որ դրանք «ապօրինի կերպով բռնակցված են»։ Դրանից հետո Մոսկվան դադարեցրեց խաղաղության բանակցությունները։
Հարակից հրապարակումներ`
- Ճապոնիան Հարավային Կուրիլները կանվանի «Ռուսաստանի կողմից օկուպացված տարածքներ»
- Ճապոնիան բողոք է ներկայացրել ՌԴ-ին՝ կապված Կուրիլյան կղզիներում դիվիզիա տեղակայելու ծրագրերի հետ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան