Նվեր Կիրակոսյանն ու Արթուր Ավագյանը դադարեցնում են հացադուլը
44-օրյա պատերազմի մասնակիցներ Նվեր Կիրակոսյանն ու Արթուր Ավագյանը դուրս են գալիս հացադուլից։ Այս մասին նրանք հայտարարեցին Ազատության հրապարակում ելույթի ընթացքում։
Հիշեցնենք, որ Արցախի փրկության համար մղվող պայքարի շրջանակում անժամկետ հացադուլի հայտարարած երիտասարադները հինգ օր շարունակ հացադուլի մեջ էին։
«Դիմում եմ անկախության սերնդին, եկեք խոստանանք, որ երբեք թույլ չենք տալու, որ Արցախը լինի Ադրբեջանի կազմում։ Հետևապես, Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում»,- հայտարարեց Արթուր Կիրակոսյանը։
44-օրյա պատերազմի մասնակից Նվեր Կիրակոսյանը, խոսելով երեկ տեղի ունեցած ստորագրահավաքից, նշեց, որ ավելի քան 2200 մարդ արձագանքել է իրենց կոչին։
« 2200 մարդ արձագանքեց մեր կոչին։ 2200 մարդ վերահաստատեց, որ նրանք կան և անտարբեր չեն։ Գալով Ազատության հրապարակ՝ ցույց տվեցին, որ մեր հացադուլը տեղին էր և ժամանակին։ Տեսնելով ստորագրած մարդկանց քանակը, տեսնելով այս հրապարակում կանգնած մարդկանց, ես և Արթուրը համարում ենք հացադուլի նպատակը, այն է ՝ արթնացնել անկախության սրնդի ներկայացուցիչներին, այս փուլում կատարված։ Սակայն մենք գիտենք, որ նրանք շատ են,քան այստեղ հավաքվածները։ Մենք պետք է հանդիպենք և խոսնենք նաև նրանց հետ։ Այսպիսով, ես և Արթուրը որոշել ենք, որ մեր խոսքը չպետք է սահմանափակված լինի այստեղ նստելով, այլ պետք է դիվերսիֆիկացվի»,- ասաց Կիրակոսյանն ու հայտարարեց հացադուլից դուրս գալու մասին։
Հարակից հրապարակումներ`
- Լիահույս ենք՝ շուտով կարձանագրենք, որ հացադուլն արդեն որպես պայքարի մեթոդ դադարում է և իր նպատակին չի ծառայում. Նվեր Կիրակոսյան
- Այստեղ եկող մարդկանց աչքերում հույս ենք տեսնում. Հացադուլ անող Նվեր Կիրակոսյան
- Այսօր նահատակ տղերքի ծնողները լինելու են Ազատության հրապարակում՝ աջակցելու հացադուլ հայտարարած Արթուրին և Նվերին
- Տեր Շահեն քահանան տեսակցեց հացադուլ հայտարարած Նվեր Կիրակոսյանին և Արթուր Ավագյանին
- Ղազարյան. Հացադուլի դիմած երիտասարդների հարևանությամբ իշխանությունները որոշել են մշտական հերթապահություն կազմակերպել ոստիկանության մեքենայով
- «Երբ հավաքվի կրիտիկական զանգվածը, հացադուլը դադարեցնենք ու հանուն արժեքի պաշտպանությունը կշարունակենք այլ ձևով»
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին