Լիահույս ենք՝ շուտով կարձանագրենք, որ հացադուլն արդեն որպես պայքարի մեթոդ դադարում է և իր նպատակին չի ծառայում. Նվեր Կիրակոսյան
«Վերահաստատում ենք՝ այն, ինչ մենք անում ենք, ըստ էության, մեր անձերից վեր է, արժեքների հարց է, որևէ կերպ ուղղորդված կամ պռոեկտավորված չէ, գործում ենք մեր խղճի թելադրանքով ու այդպես էլ գործելու ենք»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց Նվեր Կիրակոսյանը, ով Արթուր Ավագյանի հետ արդեն 5-րդ օրը հացադուլ է անում Ազատության հրապարակում։
Նա նշեց, այսօր արդեն փաստացի կարող են արձանագրել, որ իրենք ձևակերպել են անկախության սերնդի պահանջը, այն է՝ Արցախյան շարժումը ժառանգություն է, որին պետք է տեր կանգնել, այս պետականությունը կառուցվել է դրա վրա, ուստի պետականության տեսանկյունից պետականության հանդեպ ունեցած պատկառանքից պետք է փայփայել, անկախության սերունդը կրում է այս արժեքներն ու ասում է կոնկրետ մի հաղորդագրություն՝ «Արցախն Ադրբեջանի կազմում չի կարող լինել, մենք դա չենք պատկերացնում»։
Նվերն ասաց, որ երեկվանից կազմակերպել են ստորագրահավաք, որը փաստում է՝ իրենց գաղափարները կիսում են ու դա ամրագրվում է ստորագրություն դնելով ու անուն-ազգանունը գրելով։
«Սա մեզ պետք է ունենալ արձանագրած, որպեսզի համարենք, որ մեր պայքարը հացադուլի մեթոդով հաջողել ենք այս փուլում։ Դրական ազդակները շատ են։ Մենք լիահույս ենք՝ շատ շուտով դա կարձանագրենք, որ հացադուլն արդեն որպես պայքարի մեթոդ դադարում է և իր նպատակին չի ծառայում, պայքարի այլ մեթոդներ են պետք դիվերսիֆիկացված»,- ասաց Նվեր Կիրակոսյանը։
Նա կոչ արեց երիտասարդությանն այսօր ժամը 19։30-ին լինել Ազատության հրապարակում՝ լսել իրենց ասելիքները, որոնք շատ կարևոր են ու շատ վճռական։
Նվեր Կիրակոսյանի խոսքն ամբողջությամբ՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- Այստեղ եկող մարդկանց աչքերում հույս ենք տեսնում. Հացադուլ անող Նվեր Կիրակոսյան
- Այսօր նահատակ տղերքի ծնողները լինելու են Ազատության հրապարակում՝ աջակցելու հացադուլ հայտարարած Արթուրին և Նվերին
- Տեր Շահեն քահանան տեսակցեց հացադուլ հայտարարած Նվեր Կիրակոսյանին և Արթուր Ավագյանին
- Ղազարյան. Հացադուլի դիմած երիտասարդների հարևանությամբ իշխանությունները որոշել են մշտական հերթապահություն կազմակերպել ոստիկանության մեքենայով
- «Երբ հավաքվի կրիտիկական զանգվածը, հացադուլը դադարեցնենք ու հանուն արժեքի պաշտպանությունը կշարունակենք այլ ձևով»
- «Միանում եմ». Պատերազմի մասնակից Մնացական Ավետիսյանը սատարում է հացադուլի դիմած տղաներին
- Հարբած քաղաքացին հայհոյել է հացադուլի դիմած պատերազմի մասնակիցներին
- Չենք պատկերացնում Արցախն Ադրբեջանի կազմում. հացադուլ հայտարարած տղաներն անկախության սերնդին հրավիրում են հրապարակ
- Արդեն դրական ազդակներ ենք ստանում. հացադուլի դիմած տղաներ
- Հորդորում եմ դադարեցնել ինքնավնասման վտանգ պարունակող հացադուլը․ ԱՀ ՄԻՊ-ը՝ հացադուլ անող երիտասարդներին
- Պատերազմի մասնակիցները նստացույց են հայտարարել՝ հաջակություն երիտասարդ հացադուլավորների
- ՄԻՊ-ը, ըստ անհրաժեշտության, կայցելի հացադուլի դիմած տղաներին
- Հացադուլի դիմած տղաներ. Պահը պահանջում է, որ անկախության սերունդը պայքարի դրոշակ վերցնի
- Այն, ինչ անում ենք, ակցիա չէ, ռեակցիա է Արցախի շուրջ ստեղծված իրավիճակին. Հացադուլ հայտարարած երիտասարդներ
- Արթուր Վանեցյան. Հորդորս էր, որ դադարեցնեն հացադուլը
- 44-օրյա պատերազմի մասնակիցներ Նվեր Կիրակոսյանն ու Արթուր Ավագյանն Ազատության հրապարակում սկսում են անժամկետ հացադուլ
- Նվեր Կիրակոսյան. Հայտարարում ենք անժամկետ հացադուլ և առավոտյան լինելու ենք Ազատության հրապարակում
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին