Պատերազմի մասնակիցների ուսման վարձի փոխհատուցման ծրագիրը կշարունակվի
Կառավարության այսօրվա նիստում չզեկուցվող նախագծերից մեկով Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության 2022 թվականի պետական բյուջեով հատկացված գումարների վերաբաշխման միջոցով 241 մլն 920.5 հազար դրամ է հատկացվել` պատերազմի մասնակիցների հերթական խմբի ուսման վարձի հատուցման նպատակով:
Նախագծի հիմնավորման մեջ ասվում է, որ 44-օրյա պատերազմի մասնակիցները, որոնց զինվորական ծառայությունն ավարտվել է 2021-2022 թվականների ձմեռային զորացրմամբ, շարունակում են դիմել աջակցության ծրագրին: 2021 թվականի դեկտեմբերի 24-ից մինչև 2022 թվականի մարտի 22-ն ընկած ժամանակահատվածում ԿԳՄՍ նախարարությունը հավաքագրել է բարձրագույն ուսումնական հաստատությունների ներկայացրած շուրջ 1026 շահառուի տվյալներ, որոնք այս որոշմամբ կստանան մեկ կիսամյակի ուսման վարձի փոխհատուցում:
ԿԳՄՍ նախարարությունը հայտնում են, որ մինչ այս ՀՀ կառավարության հինգ որոշումով նշված ծրագրի շրջանակում ուսման վարձի փոխհատուցում է ստացել բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորող 7318 ուսանող, որոնց ուսման վարձի փոխհատուցման գումարի չափը կազմել է 1 մլրդ 595 մլն 930.7 հազար դրամ: Նույն ծրագրի շրջանակում ուսման վարձի փոխհատուցում է տրվել նաև միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում սովորող 512 ուսանողի, որոնց ուսման վարձի փոխհատուցման գումարի չափը 52 մլն 543.3 հազար դրամ է:
Հարակից հրապարակումներ`
- Գործադիրը փորձում է նվազեցնել հեղուկ վառելիքի առևտրի կետերում արձանագրվող թերլցման դեպքերը
- 2021 թ.-ին 216 մլրդ դրամի կապիտալ ծախսերը կատարվել են 100 %-ով.Արմեն Հայրապետյան
- ԿԳՄՍ նախարարը կառավարության նիստում փորձեց հետին թվով 24.3 մլն դրամի վազքի մրցաշար կազմակերպել
- Այս ընթացքում և այս պահին չի եղել և չկա ԼՂ կարգավորման ոչ մի նախագիծ կամ սևագիր. Փաշինյան
- ԼՂ-ում ՌԴ խաղաղապահ զորախմբի ներդրումն անուրանալի է. Նիկոլ Փաշինյան
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան