Վանեցյան. Ապրիլի 25-ից սկսելու ենք ակտիվ գործողությունների շրջան
«Մենք ամսի 25-ից սկսելու ենք ակտիվ գործողությունների շրջան»,-լրագրողների հետ զրույցում հայտնեց «Հայրենիք» կուսակցության նախագահ, պատգամավոր Արթուր Վանեցյանը։
Հիշեցնենք, որ ապրիլի 17-ին նա հայտարարել է անժամկետ բողոքի ակցիաների մեկնարկի մասին՝ գիշերելով Ազատության հրապարակում։
Բողոքի գործողությունների մասին նա մանրամասներ չհայտնեց։
«Խնդրում եմ մեր քաղաքացիներին միանալ պայքարին, դուրս գալ պայքարի, թող իրենց բակում ակցիա անեն, անմասն չմնան համաժողովրդական պայքարից»,-ասաց նա։
Վանեցյանի խոսքով, իշխանության ղեկին պետք է լինեն ոչ շոումեներ։
«Մեզ հաճախ ասում են, ձեր ակցիաները լավ չեն ստացվում, մենք շոումեներ չենք, շոու չենք կարողանում անել, մենք պրագմատիկ մարդիկ ենք, պետություն, պետականություն սիրող մարդիկ ենք, մենք այսօր ունենք անվտանգային փլուզված համակարգ։ Մենք չպետք է մտածենք, թե իշխանափոխությունից հետ ով ինչ պաշտոն պետք է զբաղեցնի։ Ես իմ մասով ասեմ. պատրաստ եմ այս իշխանությունների հեռանալուց հետո պետականամետ իշխանություն ձևավորվելու պարագայում կանգնել շարքում ցանկացած տեղ։ Եթե կորոշեն պետական համակարգում ես անելիք չունեմ, հավատացեք, կգնամ, կզբաղվեմ այլ գործերով»,-ասաց Վանեցյանը՝ ընդգծելով, որ այս իրավիճակում պաշտոն ստանձնելը լրջագույն պատասխանատվություն է հատկապես պատասխանատու մարդկանց համար։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան