ՌԴ-Արևմուտք խորը ճգնաժամը թույլ չի տալիս արագացնելու ՀՀ իշխանությունների նախաձեռնած Արցախի հանձնման գործընթացը. Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է.
«Արցախի հարցով բանակցությունների «մանյովրի» միակ տեղը մնացել է ՌԴ-Արևմուտք խորը ճգնաժամը, որը թույլ չի տալիս արագացնելու հայաստանյան իշխանությունների նախաձեռնած Արցախի հանձնման գործընթացը։
Իհարկե, մեզ վերաբերող այս կարևորագույն գործընթացում Հայաստանի իշխանությունը զոհի կարգավիճակով հետևում է, թե ով իրեն ինչպես է պատժելու, սակայն խնդիրն այն է, որ դրանից տուժելու է Հայաստանն ու Արցախը։
Չնայած այն հանգամանքին, որ իշխանությունը պատմական մինիմումի է հասցրել Հայաստանի բանակցային հնարավորությունները՝ գործընթացը մտցրել իներցիոն դաշտ, հարաբերական խաղաղությունը պահպանվում է միայն այն պատճառով, որ այս փուլում տարածաշրջանային դերակատարները որոշակի զգուշություն են դրսևորում, սակայն խորքում գործընթացները եռում են և դժվար է ասել, թե որ պահին ինչ նոր հարվածներ կուղղվի Հայաստանի եւ Արցախի ուղղությամբ»։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին