Կա 60 քրեական հետապնդման ենթարկված ադրբեջանական ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչ.Գլխավոր դատախազ
«Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից կատարված հանցագործություններով արդեն իսկ պատկեր ունենք օբյեկտիվ ապացույցներով փաստեր, որոնք վկայում է այն մասին, որ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության և զինծառայողների կողմից թույլ են տրվել միջազգային մարդասիրական իրավունքի կոպիտ խախտումներ»,-ԱԺ-ում հայտնեց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը՝ ներկայացնելով Դատախազության 2021 թ. գործունեության մասին հաղորդումը:
Նրա խոսքով՝ հաստատված կոնկրետ դեպքերով կանխամտածված թիրախավորվել են հայկական բնակավայրերը, իրականացվել են քաղաքացիական անձանց սպանություն, պատերազմ վարելու կանոներ են խախտվել, արգելված զինատեսակներ են կիրառվել, թիրախավորվել, ոչնչացվել կամ վնասվել են հայկական պատմամշակութային արժեքները:
Արթուր Դավթյանը հայտնեց, որ ազգային ատելության հողի վրա ադրբեջանցիների կողմից կատարվել են բռնություն գործադրելու, խոշտանգման, սպանության գործողություններ:
Անդրադառնալով 44-օրյա պատերազմում ահաբեկչական գործողություններին՝ գլխավոր դատախազն ասաց. «Քրեական գործերով ձեռք բերված ապացույցներն ակնհայտորեն վկայում են այն մասին, որ 2020թ.-ի դեռևս հունիս-հուլիս ամիսներից սկսած Սիրիայի հյուսիսային հատվածներից հանրահայտ ահաբեկչական խմբավորումների կողմից իրականացվել են վարձկանների հավաքագրումներ, որոնք անարգել տեղափոխվել են Թուրքիա-Սիրիա պետական սահմանով՝ առանց վերահսկողության և ստուգման»:
Դատախազի խոսքով՝ Թուրքիայի տարածքից վարձկաններն ինքնաթիռով տեղափոխվել են Ադրբեջան, որտեղ իրականացվել է նրանց ռազմական պատրաստությունը:
«Մեր ձերբակալած սիրիացի երկու վարձկանների ցուցմուքներով՝ լեռնային հատվածներում մարտ վարելու համար են նրանք հատուկ պատրաստություն անցել, հրահանգավորում են ունեցել թիրախավորելու, սպանելու, խոշտանգելու բնակավայրերում գտնվող քաղաքացիական բնակչությանը»,-հայտնեց գլխավոր դատախազը:
Նա ասաց, որ Պաշտպանության բանակի կողմից պատերազմի ժամանակ հայտնաբերված և ձերբակալված երկու ահաբեկիչ վարձկանները շատ մանրամասնորեն ցուցմունք են տվել այդ մասին և նրանց ձերբակալման առաջին իսկ պահից դատախազությունը դիմել է միջազգային կառույցներին՝ թույլ տալով ցանկության դեպքում ահաբեկիչների հետ ունենալ առանձնազրույցներ, որպեսզի համոզվեն նրանց պատմածի ճշմարտացիության մեջ, ինչը և տեղի է ունեցել:
«Այս ուղղությամբ պատերազմական հանցագործությունների մասով, այս պահի դրությամբ կա 60 քրեական հետապնդման ենթարկված ադրբեջանական ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչ»,-հայտարարեց Արթուր Դավթյանը:
Հարակից հրապարակումներ`
- Կոռուպցիոն գործերով քրեական հետապնդում է իականացվել 1698 անձի նկատմամբ, որից 600-ը պաշտոնատոնյա է.Արթուր Դավթյան
- «Ժողովուրդ». Իրավապահ համակարգում տարբեր կոալիցիաներ պատերազմ հայտարարել ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան