Դատավորների միությունը նշում է ստեղծման 25-ամյակը
Հայաստանի դատավորների միության 25-ամյակի կապակցությամբ Երևան քաղաքի Կոմիտասի թանգարան-ինստիտուտում մեկնարկել է հանդիսավոր միջոցառում:
Միջոցառմանը մասնակցում են ու ներկա են միության անդամ դատավորներ, ոլորտի փորձագետներ, իրավաբաններ։
Միության նախագահ Ալեքսանդր Ազարյանը բացման խոսքում ուրախություն հայտնեց, որ դահլիճում տեսնում է նախկին գործընկերներին, թոշակի անցած դատավորներին, Արցախից ժամանած պատվիրակության անդամներին՝ Արցախի դատավորների միության նախագահ Հասմիկ Խաչատրյանին, Արցախի գերագույն դատարանի նախագահ Նարինե Նարիմանյանին, Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գայանե Գրիգորյանին, Մայր Աթոռ սուրբ Էջմիածնի պատվիրակությանը, Վճռաբեկ դատարանի, Սահմանդրական դատարանի նախագահներին, ԲԴԽ, դատախազության, փաստաբանների պալատի, ԶԼՄ-ների ու ՀԿ-ների ներկայացուցիչներին, իրավապաշտպաններին, գիտնականներին, մարդու իրավունքների նախկին պաշտպաններ Լարիսա Ալավերդյանին, Արման Թաթոյանին։
Ազարյանն ընդգծեց, այսօր չեն կարող չհիշել երջանկահիշատակ Դավիթ Հովհաննիսյանին, ում ներդրումը միության ստեղծման ու կայացման գործում անգնահատելի է։
«25 տարիների ընթացքում միության ղեկավարությունը կատարել է մեծ աշխատանք։ Մենք ակսօր պատրաստակամ ենք շարունակել այդ աշխատանքները, նոր լիցք հաղորդել դրանց»,-ասաց Ազարյանը։
Նա նշեց, որ միությունն ակտիվացնում է Արցախի գործընկերների հետ համագործակցությունը, Արցախում ու Հայաստանում համատեղ միջոցառումներ են նախատեսում անցկացնել, նախատեսվում է նաև ամրապնդել դատական իշխանությանն առնչվող միջազգային կառույցների, ինչպես նաև այլ երկրների դատարանների միությունների հետ հարաբերությունները։
«Կարծում ենք, որ դա կնպաստի միության կանոնանդրությամբ սահմանված առաքելությանը, որի նպատակը դատական համակարգի անկախությունն է»,-նշեց նա։
Ազարյանն ասաց, որ վերջին շրջանում միության անդամակցությունների ակտիվացում է նկատվում, ինչը խոսում է կառույցի նկատմամբ վստահության աճի մասին։
«Կարևորում ենք միության յուրաքանչյուր անդամի մասնակցությունը մեր աշխատանքներին, կարծում ենք, որ միության աշխատանքներին պետք է մասնակցեն ոչ միայն միության անդամները, այլև բոլոր դատավորները։ Համոզված ենք, որ միահամուռ ուժերով կկարողանանք լուծել միության առջև դրված խնդիրները»,-ասաց նա։
Ազարյանն անռանձնահատուկ շնորհակալություն հայտնեց դատավորների միության նախկին նախագահներին՝ Գյուլումյանին, Խունդկարյանին, Սարգսյանին։
Միջոցառման մասնակիցներին իր հայրապետական օրհնանքն էր բերել Ամենայն Հայոց Կաթողիկոսը, որը փոխանցեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի քարոզչական բաժնի տնօրեն հոգեշնորհ Տեր Գարեգին վարդապետ Համբարձումյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան