Վաղը կարող է մեր երեխաների շիրիմին էլ չկարողանանք գնալ, դուրս եկեք փողոց, ժողովուրդ. զոհված զինծառայողի հայր
«Պարտադիր չէ սիրեք Վանեցյանին, Քոչարյանին, Սարգսյանին, սիրեք հայրենիքը։ Բա Նիկոլ Փաշինյանի՞ն եք սիրում, որ հազարավոր ընտանիքների ծուխ մարեց։ Ոսկե սերունդ է սպանել։ Դուրս եկեք փողոց ծնողներ, ժողովուրդ»,- Ֆրանսիական հրապարակում լրագրողների հետ զրույցում ասաց անմահացած զինծառայողներից մեկի հայրը։
Նա նշեց, որ բոլորը պետք է հասկանան՝ հայրենիք ենք կորցնում. «Վաղը կարող է մեր երեխաների շիրիմին էլ չկարողանանք գնալ։ Ամեն օր գնում եմ Եռաբլուր, այնտեղ եմ ինձ լավ զգում, ոչ մեկի հետ ինձ լավ չեմ զգում։
Դուրս եկեք ժողովուրդ, հայրենիքը կորցնում ենք»։
Հիշեցնենք, որ «5165 շարժման» անդամները 30 րոպեով փակել են Ֆրանսիայի հրապարակը։
Հարակից հրապարակումներ`
- Արցախում 30 տոննա արյուն ենք թողել, դրա համար պատասխան տվող չկա՞. Զոհված զինծառայողի հարազատ
- Պետք է զոհվածները վերևից տեսնեն՝ ինչպես են Եռաբլուրից դրոշները դնում հողի վրա, որի համար իրենք կյանք են տվել. Հրանտ Թոխատյան
- Ոստիկանները արգելում են ակցիային միացած զոհված զինծառայողների ծնողներին վրան տեղադրել
- Զոհված զինծառայողների ծնողները փողոց դուրս կգան
- ՔՊ-ականներով թող չմտնեն Եռաբլուր, գալիս են, հիանո՞ւմ են իրենց արածով. Զոհված զինծառայողի հայր
- Զոհված զինծառայողի մայրը կոչ է անում միանալ Ազատության հրապարակում սկիզբ առած պայքարին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան