Ռուս զինվորականը Ուկրաինայում հեռախոսը կորցնելու պատճառով զրկվել է 2,6 մլն ռուբլուց
Ուկրաինայում հատուկ գործողությանը մասնակցած ռուս զինծառայողը կորցրել է հեռախոսը, ինչի պատճառով կորցրել է միլիոնավոր ռուբլի: Այս մասին գրում է «Լենտա.ռու»-ն՝ հղում անելով «Baza» տելեգրամ ալիքին։
Տեղեկատվության համաձայն՝ Կրասնոդարի երկրամասից ռուսաստանցին վիրավորվել է ռազմական գործողությունների ընթացքում և տեղափոխվել Սամարայի մարզի հոսպիտալ: Այնտեղ նա պարզել է, որ հեռախոսն իր մոտ չէ։
Ավելի ուշ՝ ապրիլի կեսերին, պարզվել է, որ անհայտ անձը իր հեռախոսով մուտք է գործել «Պրոմսվյազբանկ»-ի բջջային հավելված և հաշվից հանել 2,6 մլն ռուբլի։ Որտեղ է տեղի ունեցել գողությունը և ով է այն կատարել, հայտնի չէ։ Այս մասին ոստիկանություն է հայտնել զինվորականի կինը, իրավապահները քրեական գործ են հարուցել։