Արմավենու յուղի ամենախոշոր արտադրող Ինդոնեզիան արգելք է դրել նրա արտահանման վրա
Ինդոնեզիայի իշխանությունները ապրիլի 28-ից արգելք են դրել արմավենու յուղի և դրա արտադրության համար հումքի արտահանման վրա՝ երկրում նրա պակասի պատճառով։ Ըստ «Գազետա ռու»-ի՝ այդ մասին հայտնում է ճապոնական Nikkei գործակալությունը՝ վկայակոչելով հանրապետության նախագահ Ջոկո Վիդոդոյի հայտարարությունը։
«Ապրիլի 28-ից կառավարությունն արգելում է հումքի և արմավենու յուղի արտահանումը, սահմանափակումների վերացման մասին կհայտարարվի ավելի ուշ»,-ասել է պետության ղեկավարը։
Նրա խոսքով՝ սահմանափակումը մտցվում է անժամկետ։ Վիդոդոն արգելքը բացատրել է երկրում բուսական յուղի բավարար և մատչելի մատակարարում ապահովելու անհրաժեշտությամբ։
Վաճառքի դադարեցումը տեղի է ունենում Ինդոնեզիայում շարունակվող բուսական յուղի ճգնաժամի ֆոնին: Այն արտադրվում է հիմնականում արմավենու յուղից։
Ինդոնեզիան արմավենու յուղի ամենամեծ արտադրողն ու արտահանողն է աշխարհում։ Միայն վերջերս՝ այս տարվա մարտին է հանվել այս ապրանքի արտահանման նախկին արգելքը։ Սահմանափակումը արմավենու յուղի գները բարձրացրեցին ռեկորդային բարձր մակարդակի:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները