Այս օրերին ակցիաներ իրականացնող բոլոր ուժերի նպատակը մեկն է՝ պահպանել Արցախն ու Հայաստանը. Արսեն Բաբայան
«Այսօր սպասվում է ամենակարևոր իրադարձություններից մեկը՝ ժամը 18։00-ին Արթուր Վանեցյանի հրավերով կհավաքվենք Ազատության հրապարակում, այստեղից երթով կմիանանք Հանրապետության հրապարակից Ջահերով երթ իրականացնող մեր հայրենակիցների»,- Ազատության հրապարակում լրագրողներին ասաց «Հայրենիք» կուսակցության անդամ Արսեն Բաբայանը։
Նա նշեց, որ բոլորին սպասում են Ազատության հրապարակում՝ մինչև երթն ամփոփելու այս օրերի ընթացքում իրենց կատարած աշխատանքը, քննարկելու ապագա անելիքները։
Դիտարկմանը, որ այս օրերին ընդդիմադիր տարբեր ուժեր առանձին-առանձին են ակցիաներ իրականացնում, Ա. Բաբայանն ասաց, որ այդ բոլոր ուժերի նպատակը մեկն է՝ պահպանել Արցախն ոււ Հայաստանը։
«Այն, որ տարբեր ուժեր, անձինք, կազմակերպություններ իրականացնում են տարբեր գործողություններ, բնական է, օբյեկտիվ է, հենց այդտեղ պետք է ավելի լայն լինի քննարկման թեմաները։ Ի վերջո բոլորի նպատակը մեկն է՝ հեռացնել այս իշխանություններին, պահպանելու մեր հայրենիքը։ Այդ բոլոր ակցիաները, քանի որ միտված են մեկ նպատակի, պետք է դիտարկել մեկ միասնականության մեջ, բայց ապակենտրոն գործողություններ են»,- ասաց Ա. Բաբայանը՝ վստահություն հայտնելով, որ իրենց ընտրած ճանապարհը պետք է հաջողություն բերի։
Հիշեցնենք, որ «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը ապրիլի 17-ին հայտարարել է անժամկետ բողոքի ակցիաների մեկնարկի մասին՝ գիշերելով Ազատության հրապարակում։
Հարակից հրապարակումներ`
- Այս անգամ Ջահերով երթը տարբերվելու է. Արթուր Վանեցյան
- Մենք դուրս ենք գալիս փողոցային պայքարի՝ այս ազգադավ իշխանություններին հեռացնելու նպատակով. Իշխան Սաղաթելյան
- Վանեցյան. Ապրիլի 25-ից սկսելու ենք ակտիվ գործողությունների շրջան
- Արթուր Վանեցյան. Իշխանությանը չի հաջողվելու շարժումը կասեցնել
- Գալիս են մարդիկ, որոնք ունեն այլ քաղաքական հայացքներ, բայց այստեղ մենք պայքարում ենք «հանունի» համար. Վանեցյան