«Հարսանիքը լեռներում» կրկին լինելու է և մենք այդ հարսանիքին մասնակցելու ենք. Գոռ Սարգսյան
«Ես Մուշի Խրափշար գյուղի իմ պապերի հետնորդն եմ, որոնք գաղթել են իրենց հայրենի հողից ցեղասպանության պատճառով, ինչպես հադրութցին, շուշեցին, քարինտակցին գաղթեցին վերջին 44-օրյա դավադիր պատերազմի արդյունքում»,-դեպ Ծիծեռնակաբերդ ջահերով երթի մեկնարկին ունեցած ելույթում ասաց ՀՅԴ ՀԵՄ նախագահ Գոռ Սարգսյանը:
«Մեր 100 և ավել տարիներ առաջվա թշնամու նպատակն ու երազանքը չիրականացվեց, հայ մարդը ոչ միայն կարողացավ վերականգնվել և չկոտորվել, այլև ստեղծեց պետություն և այդ պետության հիմքով 90-ականների սկզբին միասնականության, վճռականության, պետություն և հայրենիք ունենալու կամքով վաստակեց անկախություն, հաղթեց արցախյան առաջին պատերազմում և թույլ չտվեց, որ Արցախն անցնի Ադրբեջանի կազմ և ցեղասպանվի»,-հայտնեց երիտասարդ դաշնակցականը և շարունակեց. «Երբ Հայաստանը գտնվում է թրքացման ճանապարհին, իսկ Հայաստանը՝ հայաթափման, որպես դաշնակցական երիտասարդ ձեզ առաջարկում եմ պայքար հանուն մեր արժանապատվության, պայքար հանուն ուժեղ պետության: Պարտավոր ենք պայքարելու մեր տեսակի շարունակականությունը պահպանելու համար»:
Գոռ Սարգսյանն ասաց, որ այսօր հայ ժողովրդին խաղաղության կեղծ օրակարգ են դեմ տալիս, բայց իրականում այն ցեղասպանության օրակարգ է:
«Մեզ ասում են՝ դուք խեղճ ու կրակ եք, պայքարող չեք, համակերպվեք այս ամեն ինչի հետ: Աշխարհում ամենարաժանապատիվ ու թասիբով բանը հայրենիքի, ընտանիքի, տան, ընկերության, պետության համար պայքարն է և մենք պայքարելու ենք մեր հայրենիքի համար, պայքարելու ենք մեր տեսակի համար և այս պայքարը փոխանցելու ենք հաջորդ սերունդներին: Մենք Գևորգ Չաուշի, Դրոյի, Արամ Մանուկյանի, Պետոյի, Ռոբերտ Աբաջյանի թողած հայրենիքով դաստիարակված սերունդներն ենք, պարտավոր ենք հաջորդ սերունդների փոխանցենք ուժեղ պետություն և թույլ չտանք, որ Հայաստանը թրքացվի, իսկ Արցախը հայաթափվի:
«Հարսանիքը լեռներում» կրկին լինելու է և մենք այդ հարսանիքին մասնակցելու ենք:Արցախի մեր քույրերին ու եղբայրներին մենակ չենք թողնելու, ինչպես երբեք չենք թողել: Ազգովի ոտքի ենք կանգնելու, մեջքներս ուղղելու ենք, սա մեր խաչն է, թույլ չենք տալու, որ Արցախը հայաթափվի:
Մենք այս պայքարի մեջ, որպես դաշնակցականներ, ամենթանկն ենք դնում՝ մեր կյանքը: Պարտավոր ենք կանգնել ոտքի և պայքարելու հանուն Հայստանի, հանուն Արցախի՝ ցույց տալով, որ այն միայ Արցախի հարցը չէ, այլ հանրապետության և ողջ հայ ժողովրդի»,-հայտարարեց ՀՅԴ ՀԵՄ նախագահը և տվեց երթի մեկնարկը:
Հարակից հրապարակումներ`
- Սերժ Սարգսյան. 2018-ին ցնծացող ժողովուրդն այսօր ողբում է
- Մեր պետության շահերը պաշտպանելու համար որևէ ուղղորդվածություն պետք չէ. Վանեցյան
- Մենք դուրս ենք գալիս փողոցային պայքարի՝ այս ազգադավ իշխանություններին հեռացնելու նպատակով. Իշխան Սաղաթելյան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին