Մեդվեդև. Եվրոպան մեկ շաբաթ չի դիմանա առանց ռուսական գազի
«Մենք գնահատում ենք մեր եվրոպացի գործընկերների հետևողականությունն ու սկզբունքայնությունը։ Հատկապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ ԱՄՀ-ի վերջին տվյալների համաձայն՝ Եվրոպան առանց մեր գազի կարողանալու է վեց ամսից ոչ ավելի։ Բայց եթե լուրջ, ապա դա նույնիսկ մեկ շաբաթ չի տևի»,- գրել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը Թելեգրամի իր ալիքում։
Նա նշել է, որ Եվրոպական հանձնաժողովը թույլ է տվել գազի դիմաց վճարել ռուբլով և կարծում է, որ Ռուսաստանի նախագահի հրամանագիրը դեռ կարող է կիրառվել եվրոպական բիզնեսի կողմից։
Վեստի.ռու-ն գրում է, որ Եվրահանձնաժողովը ԵՄ երկրներին ուղարկել էր գազի վճարման մեխանիզմը բացատրող փաստաթուղթ։ Ընկերությունները կարող են եվրո և դոլար մուտք անել ռուսական բանկերում, որոնք այնուհետև արժույթը վերածում են ռուբլու։ Այսպիսով, հակառուսական պատժամիջոցները չեն խախտվի։ Միաժամանակ Եվրահանձնաժողովը նշել է, որ իրենք չեն կարող ընկերություններին ասել, թե ինչպես վճարեն գազի դիմաց։
Հարակից հրապարակումներ`
- Գերմանացիների կեսից ավելին դեմ է ռուսական գազի էմբարգոյին
- Մակրոնը չի համաձայնել ռուսական գազի դիմաց վճարել ռուբլով
- Չեմ կարծում, որ մեզ հարկավոր է կախվածություն ունենալ ռուսական գազից. Դանիայի վարչապետ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան