Թրամփը չի ընդունել Կապիտոլիումի գրոհի պատասխանատվությունը
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չի ընդունում 2021 թվականի հունվարի 6-ին Կապիտոլիումի գրոհի ժամանակ տեղի ունեցած անկարգությունների պատասխանատվությունը։ Լուրը հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Ոչ, դա ճիշտ չէ: Ես երբեք պատասխանատվություն չեմ ստանձնել»,-ասել է նա ուրբաթ օրը հրապարակված The Wall Street Journal-ին տված հարցազրույցում:
Ավելի վաղ The New York Times-ը հայտնել էր, որ իր տրամադրության տակ է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի հանրապետական փոքրամասնության առաջնորդ Քևին Մաքքարթիի և կուսակիցների զրույցի ձայնագրությունը։ Ըստ պարբերականի՝ Մաքքարթին ասել է, որ Թրամփը իր հետ զրույցում մասամբ ընդունել է իր պատասխանատվությունը 2021 թվականի հունվարի 6-ին տեղի ունեցածի համար։ Թերթի տեղեկություններով՝ ձայնագրությունն արվել է 2021 թվականի հունվարի 11-ին։
Անցյալ տարվա հունվարի 6-ին Թրամփի կողմնակիցները ներխուժեցին Կոնգրեսի շենք՝ կանխելու 2020 թվականի նոյեմբերի նախագահական ընտրությունների արդյունքների հաստատումը։ Հիշեցնենք, որ Հաղթել էր դեմոկրատ Ջո Բայդենը։ Շենքի ներսում տեղի ունեցած անկարգությունների ժամանակ ոստիկանները գնդակահարել էին մի կին ցուցարարի։ Բացի այդ, արձանագրվել են ևս մի քանի հոգու իրար հետ կապ չուեցող մահեր, որոնք որակվել էին որպես բժշկական օգնության սխալներ։ Բախումներից հետո Կապիտոլիումի ոստիկան էլ էր մահացել։
Հարակից հրապարակումներ`
- Դոնալդ Թրամփը դատական գործեր է հարուցում ընդդեմ սոցիալական ցանցերի
- Թրամփը լուրջ է վերաբերվում ԱՄՆ նախագահի պաշտոնի համար կրկին մրցելու հնարավորությանը
- Թրամփը այցելել է Կապիտոլիում՝ հարգանքի տուրք մատուցելու Ջորջ Բուշ ավագին