Եթե հենց հիմա որոշեինք, Փաշինյանը չէր մտնելու Ծիծեռնակաբերդ, բայց այսօր այդ օրը չէ. Սաղաթելյան
Ջահերով երթի մասնակիցները չեն մնալու Ծիծեռնակաբերդում: Այս մասին հայտարարեց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը` պատասխանելով հարցին, արդյո՞ք Ծիծեռնակաբերդի ճանաարհը փակելու են Նիկոլ Փաշինյանի առաջ։
«Ճիշտ չէ այդ տեղեկությունը: Մեր քաղաքացիները շատ են այս օրերին դիմել, որ եկեք փակենք և թույլ չտանք իր մուտքը: Նա թող իմանա՝ եթե ես հենց հիմա որոշում կայացնեի, նա չէր մտնելու Ծիծեռնակաբերդ, բայց այսօր այդ օրը չէ: Այս օրը այլ խորհուրդ և նպատակ ունի, հետևաբար այդ խոսակցությունները տեղին չեն։ Բայց թող իմանա ու նայի այս ժողովրդին, հասկանա՝ եթե որոշեինք, ինքը չէր մտնելու»,- ասաց Ի. Սաղաթելյանը՝ հայտնելով, որ Ծիծեռնակաբերդում ևս կլինի ելույթ, որով կամփոփվի այսօրվա իրենց ծրագիրը:
Նա նշեց, որ իրենց պայքարը շարունակելու են ապրիլի 25-ից. «Այսօր շատ բան ասվեց, կարծում եմ՝ հստակ է, թե այս ամենի վերջն ինչ է լինելու»:
Հարակից հրապարակումներ`
- Երևանի Հանրապետության հրապարկում այրեցին Թուրքիայի ու Ադրբեջանի դրոշները
- «Տար քո ջահը դեպի Ծիծեռնակաբերդ, տար դեպի վերջնական հաղթանակ»
- Հանրապետության հրապարակը բազմամարդ է. քիչ անց կմեկնարկի ջահերով երթը
- Արթուր Վանեցյանի գլխավորությամբ քաղաքացիները երթով գնում են Հանրապետության հրապարակ
- «Զարթնի՛ր, լա՛ո» խորագրով ջահերթ կանցկացվի Ստեփանակերտում
- Ջահերով երթ. այսօր, ժամը 19։30, Հանրապետության հրապարակ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին