
Լիտվայի Պալանգա քաղաքում պղծել են զոհված խորհրդային զինվորների հուշարձանը
Լիտվայի Պալանգա քաղաքում վանդալները պղծել են Հայրենական մեծ պատերազմի խորհրդային զինվորների հուշարձանը։ Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, այդ մասին ասվում է շաբաթ օրը Լիտվայի ՆԳՆ-ին առընթեր ոստիկանության դեպարտամենտի միջադեպերի ամենօրյա ամփոփագրում։
«Ուրբաթ ուշ երեկոյան ոստիկանական պարեկը նկատել է, որ Պալանգայի կենտրոնում գտնվող զինվորների հուշարձանը պատված է կապույտ և դեղին ներկով»,-ասվում է հաղորդագրության մեջ։ Ոստիկանությունը հետաքննում է միջադեպը։
Պալանգայի հուշահամալիրի տարածքում, որը բացվել է 1948 թվականին, թաղված է 106 խորհրդային զինվոր, ովքեր զոհվել են Լիտվայի արևմտյան մասում նացիստների հետ մարտերում։ Յոթ մարտիկի անունները մնացին անհայտ։ Հուշարձանը վերականգնվել է 2005 թվականին՝ Ռուսաստանի միջոցներով։