Մեր պահանջների թեկուզև թեթևակի իջեցումը կարող է լինել կործանարար հայ ազգի համար. Լևոն Մնացականյան
«Վտանգը միշտ էլ կա, ամեն ինչ պետք է անենք, որ նման զարգացումներ չլինեն, առհասարակ երբևէ Արցախը Ադրբեջանի կազմում չպետք է լինի ու չի էլ լինելու»,- news.am-ի հետ զրույցում ասել է Արցախի Հանրապետության պաշտպանության նախկին նախարար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը, ով Հանրապետության հրապարակում ներկա էր Ջահերով երթի մեկնարկին։
Լրագրողը հիշեցրեց Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, որ կարող էին կանխել պատերազմը, իհարկե, կլիներ նույն վիճակը, բայց առանց զոհերի, հնարավորությո՞ւն կար կանխելու, ինչո՞ւ չի կանխվել, Լ. Մնացականյանն ասաց. «Չեմ կարող ասել՝ ինչու չի կանխվել, բայց, որ հնարավորություններ կար կանգնեցնելու այն ժամկետներում, որոնք նշվել են, դա կար, և պետք էր կանգնեցնել»։
Նա նշել է, որ ԼՂ կարգավիճակի իջեցում չպետք է լինի. «Մեր պահանջներից թեկուզև թեթևակի իջեցում կարող է լինել կործանարար հայ ազգի համար»։
Լևոն Մնացականյանն ասել է, որ միշտ կա պատերազմի վտանգ։
Ամբողջը՝ news.am-ի տեսանյութում։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին