Փաշինյանը Հայաստանը մեծ ու կործանարար խաղի մեջ է ներքաշում. Խաչիկ Գալստյան
«Փաշինյանի երեկվա հայտարարություններն ես որակում եմ որպես հետողորմյա նախորդ՝ Ազգային ժողովում իր արած հայտարարությունների, սակայն կարող եմ ասել, որ նա շարունակում է իր մանիպուլյացիան, կիսաճշմարտությունների ոճաբանությունը»,- Ազատության հրապարակում լրագրողներին ասաց «Հայրենիք» կուսակցության անդամ Խաչիկ Գալստյանը։
Նրա խոսքով, Փաշինյանը հերթական անգամ մոլորեցնելու իր տեխնոլոգիաներն է կիրառում, սակայն նա իրական դեմքը պատռել է ԱԺ-ում ունեցած ելույթի ժամանակ, իսկ սազանդարները, որոնք նստած լսում էին նրան, լայն տիրաժավորել են ելույթի թեզերը, կասկածի տակ են դրել հենց Ազատության հրապարակում 1988–ին ծնունդ առած շարժման նպատակները, գաղափարախոսությունը։ Ըստ Խ. Գալստյանի, ժողովուրդն արդեն գիտակցում է, թե այս 4 տարվա ընթացքում այս պատուհասներն ինչպես են մոլորեցնել, բոլորի գլուխը պտտեցնել, բայց դրա ժամանակն անցել է, ազգն արթանցել է։
Նա ասաց, որ աշխարհաքաղաքական լուրջ մրցակցության կա ողջ աշխարհում։
«Երբ հայտարարում ես, որ բալանսավորման քաղաքականություն եմ վարում, դուք փորձում եք ռուսներին բալանսավորել թուրքերով, թուրքերին՝ Իրանով, Իրանին՝ ԱՄՆ-ով, վերջում դու բալաստի ես վերածվելու ու պարաշյուտից քեզ ցած են շպրտելու որպես անպետք իր։ Փաշինյանը Հայաստանը, ըստ էության, այսպիսի մեծ ու կործանարար խաղի մեջ է ներքաշում»,- նշեց Խաչիկ Գալստյանը։
Հարակից հրապարակումներ`
- Փաշինյանը տեսնում է, որ կա բողոքի ալիքի էական էսկալացիա, զգում է վերահաս վտանգը. Սոս Հակոբյան
- Այս ընթացքում և այս պահին չի եղել և չկա ԼՂ կարգավորման ոչ մի նախագիծ կամ սևագիր. Փաշինյան
- ԼՂ-ում ՌԴ խաղաղապահ զորախմբի ներդրումն անուրանալի է. Նիկոլ Փաշինյան
- Խաչիկ Գալստյան. Եկեք Ազատության հրապարակ, սիրելի երիտասարդներ, եկեք ձեր խղճի կանչով
- Ժամն է գործելու, Արցախը, Հայաստանը գտնվում են խիստ ճգնաժամային փուլում․ Խաչիկ Գալստյան
- Խաչիկ Գալստյան. Դա բալանսից բալաստի վերածվելու ամենակարճ ուղին է
- Խաչիկ Գալստյան. Նոր Հայաստանի ցինիկները
- Կեղծը դո՛ւք եք՝ ձեր ապրածով, շինծու ընտանիքներով, ձեր՝ իրար ատելով, իրար ծոց մտնելով. Խաչիկ Մանուկյանը՝ Աննա Հակոբյանին
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին