Ջահերով երթ՝ Հալեպում
Նախօրեին հալեպահայությունը համախմբվել և Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցի կապակցությամբ կազմակերպել է ջահերով երթ։
«Հալեպի փողոցները պահանջատիրության կանչերով թնդացին։ Շրջանի բնակիչներն իրենց պատշգամբներին մոմեր էին վառել՝ զորակցություն հայտնելով երթի մասնակիցներին»,- գրել է «Գանձասարը»։
Բերիոյ Հայոց Թեմի Առաջնորդ Գերշ. Տ. Մասիս Ս. Եպս. Զօպուեան ներկաներին հղել է պատգամ՝ նշելով, որ այս ջահերով երթը վկայում է, որ հալեպահայությունը հաստատակամ է իր պայքարում. «Մի ժողովուրդ, ով ապրել է բազմաթիվ դժվարություններ, նույն թշնամու կողմից հրահրված պատերազմ, սակայն կանգնուն է մնացել։ Այսօր մեր հավաքական ներկայությունն այստեղ հարության և հույսի պատգման է»։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին